MENU
Իրանը չի խախտել Միջուկային գործարքը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը՝ նշելով, որ Իրանի կողմից ծովային բալիստիկ հրթիռի փորձարկումը չի հակասում Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթներին:
Կրեմլում, երէկ՝ մարտի 10-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպումը:
Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ երկու առաջնորդներն ընդգծել են, որ Մոսկւա-Անկարա յարաբերութիւնները վերադարձել են բազմաբովանդակ գործընկերութեան ուղի:
Ըմբշամարտի համաշխարհային միութիւնը (UWW) հրապարակել է վարկանշային թարմացւած աղիւսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը կրկին լաւագոյնն է 98 կգ. քաշային կարգում:
Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Յունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոսձիասի հետ համատեղ մամուլի ասուլիս է տւել:
Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքւէին ընդառաջ, այդ երկրում տիրող իրավիճակի մասին 90 րոպէ տեւողութեամբ նիստ է անցկացւել:
Հեղինակաւոր «Forbes» հանդէսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատէր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ:
Ապրիլի 1-ից մեկնարկելու է Բրիւսէլ-Երեւան-Բրիւսէլ կանոնաւոր չւերթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութիւնը:
Թուրքիայում քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան համանախագահների եւ պատգամաւորների ապօրինի ձերբակալութեան հարցով, ըստ պնդումների՝ Թուրքիայի խորհրդարանում վերջապէս որոշում է կայացւել:
Երէկ՝ մարտի 10-ին, Երեւանում բացւեց «Հալալ» գրասենեակը:
«Հալալ» գրասենեակի տնօրէն ԱբդօլՀոսէյն Ֆախարին նշել է, որ միջազգային ընկերութիւնը 1000-ից աւելի տնտեսւարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։
Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակւում է հրաձգութեան Եւրոպայի առաջնութիւնը: Մարտի 10-ին պայքարի մէջ են մտել մեծահասակները: