MENU
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 12-ին ընդունել է մէկ օրեայ այցով Թեհրան ժամանած Օմմանի ԱԳ նախարար Իւսէֆ Բէն Ալաւիին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ յուլիսի 11-ի երեկոյեան Բրիւսէլում կայացած հանդիպման վերաբերեալ:
Յուլիսի 12-ին Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնւող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամաւորների:
Շւեդ օրէնսդիրները հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դէմ՝ նրան մեղադրելով ցեղասպանութեան, մարդկութեան դէմ ու պատերազմական յանցագործութիւնների իրականացման համար:
Ադրբեջանի իշխանութիւնների եւ նախագահ Իլհամ Ալիեւի շահերը սպասարկող «haqqin.az» լրատւական գործակալութեան ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաեւի ֆէյսբուքեան էջը «Facebook»-ն արգելափակել է:
Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին օգտակար է համարել Հարաւայի Փարս գազային հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին ֆրանսիական «Տոտալ» նաւթային միջազգային կոնսորցիումի հետ կնքւած պայմանագրի վերաբերեալ Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէի ներկայացրած բացատրութիւնները:
Հալէպում պատրաստւում են վերականգնել քաղաքի հնագոյն ուղղափառ եկեղեցին: Այն կառուցւել է 15-րդ դարում: Վերականգնելու համար անհրաժեշտ գումարն արդէն կայ. հաւաքել են ոչ միայն ուղղափառները, այլ նաև մահմեդական համայնքները:
ԱՄՆ Սան Ֆրանցիսկօ քաղաքում դիսպետչերներին յաջողւել է կանխել ժամանակակից աւիացիայի պատմութեան մէջ ամենախոշոր աղէտը՝ հինգ ինքնաթիռի բախում:
Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը և ուժը շարունակում է աճել: Այդ մասին յայտարարել է ԿՀՎ տնօրէն Մայք Պոմպէօն: