Հա

Քաղաքական

Items filtered by date: Երեքշաբթի, 02 Յունւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
%PM, %02 %479 %2018 %14:%Հնվ

2 յունւարի 2018

Published in PDF

Դեկտեմբերի 30-ին Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին անակնկալ այցելել է հայ նահատակ զինւոր Արմէն Աւետիսեանի ընտանիքին:

Published in Իրան
%PM, %02 %402 %2018 %12:%Հնվ

Խորհրդակցութիւն՝ ՆԳՆ-ում

Ներքին գործերի նախարարութեան հրաւէրով, երկրի հիմնական քաղաքական ուժերի ղեկավարները մասնակցել են վերջին օրերի իրադարձութիւնների կապակցութեամբ նախարարութեան հրաւիրած խորհրդակցութեանը:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կարծում է, որ վերջին օերերի ընթացքում տեղի ունեցած դէպքերը մարտահրաւէրներ են, որոնց անհրաժեշտ է առիթի վերածել:

Published in Իրան

Լիբանանական «Al Mayadeen» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցի ընթացքում, Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցող իրադարձութիւններին՝ փորձելով ներկայացնել կազմակերպւած զանգւածային բողոքների ակցիաների հետ կապւած իր վերլուծութիւնը: 

Published in Իրան

Անվտանգութեան նախարարութիւնը տեղեկացրել է վերջին օրերի անկարգութիւնների որոշ պարագլուխների եւ սադրիչների ձերբակալութեան մասին:

Published in Իրան
%AM, %02 %284 %2018 %09:%Հնվ

Զոհերի թիւը հասել է 15-ի

Վերջին օրերի ընթացքում երկրի տարբեր քաղաքներում կազմակերպւած զանգւածային բողոքի ակցիաների զոհերի թիւը հասել է 15-ի:

Published in Իրան

Տարեմուտին եւ 2018 թւականի առաջին օրւայ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը նորմալ է եղել:

Կիրակի 31 դեկտեմբեր 2017-ին, տարւայ վերջի ս. պատարագի մատուցման ընթացքում, Ատրպատականի հայոց թեմում ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը: Ինչպէս ծանօթ է, յառաջիկայ տարին 2018, 100-ամեակն է Հայաստանի Հանրապետութեան առաջին անկախութեան: Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում ընթերցւեց Նորին Սրբութեան մտածումներն ու մեր ազգի եւ հայրենիքի գծով յառաջատեսիլ հայեացքը ամփոփող գիրը, ի լուր հաւատացեալ ժողովրդի, իբրեւ մեկնարկ թեմում կատարւելիք տարբեր տօնախմբութիւնների:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 29 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի այցը, ընկերակցութեամբ Հայաստան-Իրան հիմնարկութեան քարտուղար՝ Նազիֆի:

Published in Ատրպատական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։