Հա

Քաղաքական

Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցաւ, եւ նա կարող է առաւել մեծ ծաւալով հետազօտել Կասպեան ափեզրը եւ առաւել մեծ քանակութեամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

ՀՀ արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտօնի հաւանական թեկնածուների մէջ են։ Արփինէ Յովհաննիսեանն աւելի հաւանական թեկնածու է։

Published in Քաղաքական

Կրթութեան ոլորտը բնական է, որ միշտ կունենայ խնդիրներ, եւ Հայաստանի նման երկրներում, որտեղ, ցաւօք սրտի, կայ ֆինանսական միջոցների սղութիւն, այդ խնդիրները մեզ ուղեկցող են: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպիսի կրթութեան ոլորտի ժառանգութիւն է փոխանցւել իրեն ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախկին նախարար Արմէն Աշոտեանից:

Published in Հասարակական

Երէկ՝ փետրւարի 24-ին, ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան միջեւ կնքւել է Քաղաքական համագործակցութեան համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից այն ստորագրել է ՀՀԿ-ի նախագահի տեղակալ Արմէն Աշոտեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը:

Published in Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրերով փոփոխութիւններ են կատարւել ՀՀ կառավարութեան կազմում:
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրի շրջանակում, փոխւել են ՀՀ էկոնոմիկայի, կրթութեան եւ գիտութեան նախարարները, նշանակւել է նաեւ նոր՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար:

Published in Քաղաքական

Եւրոպական ժողովրդական կուսակցութեան քաղաքական համաժողովի օրակարգում էր ներառւել Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած բանաձեւի նախագիծը: Այն միասնական էր, մշակւել էր հայկական երեք՝ «Ժառանգութիւն», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետական» կուսակցութիւնների կողմից: Բանաձեւի ընդունումը թոյլ կը տայ ամրապնդել քաղաքական դիրքերը Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման ուղղութեամբ:

Published in Քաղաքական

Եւրոպական ժողովրդական կուսակցութիւնն ընդունել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած բանաձեւ: Մարդկութեան դէմ գործւած 20-րդ դարի առաջին մեծագոյն ոճրագործութեան դատապարտման հարցում Հայաստանն ունի եւրոպական ամենամեծ քաղաքական ընտանիքի աջակցութիւնը:

Published in Քաղաքական

Երեւանի Մխիթար Հերացու անւան պետական բժշկական համալսարանում արտասահմանեան ուսանողների քանակը ուսանողական համակազմում գրեթէ 20 տոկոս է:
Այս մասին փետրւարի 17-ին Երեւանի Մխիթար Հերացու անւան պետական բժշկական համալսարան կատարած այցից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը:

ՀՀ ՊՆ-ի վարչական համալիրում յունւարի 17-ին անցկացւեց երիտասարդութեան հայրենասիրական դաստիարակութեան բնագաւառում 2014 թւականի ընթացքում իրականացւած միջոցառումների ամփոփմանը նւիրւած ընդլայնւած նիստ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցում էին Կրթութեան եւ գիտութեան, Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, Սփիւռքի, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հասարակական նախարարութիւնների, ՀՀ ոստիկանութեան ղեկավարները, բարձրաստիճան այլ պաշտօնատարներ:

ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը խոստացաւ հրաձգութեան իրականացման վարժասարք նւիրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին՝ դպրոցականների ֆիզիկական պատրաստականութեան, ռազմա-հայրենասիրական դաստիարակութեան աշխատանքները լիարժէքօրէն իրականացնելու համար։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։