Հա

Քաղաքական

Հայաստանը նախատեսում է Արաբական Միացեալ Էմիրութիւնների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն, այդ մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկւած է կառավարութեան յունւարի 12-ի նիստի օրակարգում:

Published in Քաղաքական

«World Travel Awards» զբօսաշրջային մրցանակաբաշխութիւնը որոշել է անցնող տարւայ լաւագոյն զբօսաշրջային ուղղութիւնները, որոնց ցանկը գլխաւորել է Դուբայը:
Փորձագէտները, «Լենտա»-ի փոխանցմամբ, լաւագոյն լողափային ուղղութիւն են անւանել Մալդիւները: Զբօսաշրջիկների համար ամենագրաւիչ կղզի է ճանաչւել Մադէյրան:

Published in Այլ
Կիրակի, 03 Յունւարի 2016 11:00

«2016-ի առաջին ապուշներ»

Սոցցանցերի օգտատէրերի քննադատութեան թիրախում է յայտնւել զոյգը, որը սելֆի է արել Դուբայում վառւող երկնաքերի ֆոնին, յայտնում է «LifeNews»-ը:
Դեկտեմբերի 31-ին Դուբայում հրդեհւել էր «Address Downtown» հիւրանոցի շէնքը:

Published in Հասարակական

Տարեկան 50 միլիոնից աւելի ուղեւորահոսք ապահովող աշխարհի լաւագոյն օդանաւակայան է ճանաչկել Դուբայի աւիահանգրւանը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: Այս եզրակացութեանն է յանգել աւիաուղեւորութիւնների բնագաւառի «World Routes Marketing Award» հեղինակաւոր միջազգային մրցանակի ժիւրին: Ինչպէս հաղորդւում է միջոցառման կայքում, մրցանակների յանձնման արարողութիւնը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Հարաւաֆրիկեան Դուրբանում:

Published in Այլ

Անգլիացի մի գործարար, ում ինքնութիւնը չի նշւում, սակայն յայտնի է, որ նա ունի հնդկական ծագում, ձեռք է բերել Դուբայի ամենաթանկ տունը:
Ինչպէս նշում է «dailymail.co.uk»-ը, գործարարը 19 մլն. դոլար է վճարել հանրայայտ Փալմ Ջումերիա արհեստական կղզու վրայ կառուցւած գերշքեղ տան սեփականատէրը դառնալու համար:

Published in Այլ

Դուբայի էմիրութիւնում գտնւող Բուրջ Խալիֆա երկնաքերի վրայ բացւել է աշխարհում ամենաբարձր դիտահարթակը: Դրա բարձրութիւնը 555,7 մետր է, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «National» թերթին:
Այսպիսով, Բուրջ Խալիֆայում այժմ կը գործեն երեք դիտահարթակներ: Վերջինը բացւել է 148-րդ յարկում եւ սարքաւորւած է համայնապատկերային պատուհաններով:

Published in Այլ

Դեկտեմբերի 6-ի առաւօտեան, Շարժա-Դուբայի «Օհաննէսեան» ազգ. դպրոցի աշակերտները մեծ խանդավառութեամբ դիմաւորեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի դպրոց այցելութիւնը: Աւելի քան 200 աշակերտ-աշակերտուհիներ ունեցող յիշեալ դպրոցի բացումը կատարւել էր Վեհափառ Հայրապետի կողմից տասնութ տարի առաջ:

Published in Հասարակական

Արաբական Միացեալ Էմիրութինների եւ Կատարի հայոց թեմ կատարած իր հովւապետական այցելութեան ծիրում դեկտեմբերի 6-ի երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Շարժա-Դուբայի շրջանի հայ երիտասարդութեան հետ:

Published in Հասարակական

Դեկտեմբերի 7-ի կէսօրին, ի պատիւ Վեհափառ Հայրապետի՝ պաշտօնական ճաշկերոյթ տրւեց Դուբայում Լիբանանի հիւպատոս պրն. Սամի Նըմէյրի կողմից: Ճաշկերոյթին ներկայ էին՝ Վեհափառ Հայրապետին ընկերակցող շքախմբի եւ համայնքի ազգային իշխանութեան անդամները: Հիւպատոսը բարի գալուստ մաղթելով Վեհափառ Հայրապետին, բարձր գնահատեց Վեհափառ Հայրապետի միջազգային շրջանակներում ի նպաստ Լիբանանի ունեցած դերը:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։