Հա

Քաղաքական

Դատարանը որոշում է կայացրել մերժել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը եւ ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի` 2017 թւականի ապրիլի 9-ի` ՀՀ ԱԺ 2017 թւականի ապրիլի 2–ի ընտրութիւններն ամփոփելու մասին թիւ 163 -Ա որոշումը թողնել ուժի մէջ:

«Դաշնակցութիւնը նաեւ կառավարական կուսակցութիւն է: Այն ամբողջութիւն է՝ Արցախ, Սփիւռք եւ Հայաստան, եւ այս ամբողջութիւնը Հայաստանը պէտք է նկատի իբրեւ կարեւորութիւն: Ուրիշ ո՞ր կուսակցութիւնը Հայաստանում նման ներկայութիւն ունի: Սփիւռքը կարող է դեր խաղալ Հայաստանի զարգացման մէջ, որպէսզի անկախութիւնը յաջող գաղափար դառնայ Հայաստանի համար: Այստեղ Դաշնակցութիւնը լուրջ դեր ունի»,- ասաց Մուրադ Փափազեանը:

ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանում ընտրութիւններին մասնակցած 9 ուժերից ու դաշինքներից, ինչպէս եւ նշւել էր, ներկայացւած կը լինեն չորսը:

Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցած 9 քաղաքական ուժերի կողմից առաջադրւած ամենաքիչ ձայն հաւաքող թեկնածուն «Հայաստանի Կոմունիստական» կուսակցութեան ներկայացուցիչ Գառնիկ Վարդանեանն է, որն առաջադրւել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիւ 8 ընտրական տարածքում եւ հաւաքել ընդամենը 6 ձայն, իսկ «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» կուսակցութեան թեկնածու Վիկտորեա Բունիաթեանը նոյն ընտրական տարածքում ամենաքիչ ձայն հաւաքող երկրորդ թեկնածուն է՝ 31 ձայն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը յայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին օրէնքով սահմանւած ժամկէտներում դիմել է ՀՀ ԿԸՅ՝ ընտրութիւնները անվաւեր ճանաչելու պահանջով։

ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգէն Սարգսեանը, Տարօն Մարգարեանն ու Արփինէ Յովհաննիսեանը ՀՀ Ազգային ժողովում չեն մնալու։

Այս ընտրութիւններում Հ. Յ. Դաշնակցութեան արձանագրած նկատելի առաջընթացը պարտաւորեցնող է։ Մենք շարունակելու ենք հետեւողականօրէն իրագործել մեր գաղափարներն ու ծրագրերը՝ հաւատարիմ ՀՀ քաղաքացիներին տրւած՝ նոր սկիզբ դնելու, ազատ, արդար, խաղաղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու խոստմանը:

Խօսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպէսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպէսզի մեր երկրի ամէն քաղաքացի իրեն աւելի լաւ զգայ, քան նախկինում:

«ԱՄՆ դեսպանութիւնը շնորհաւորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների առիթով, որին նախորդել էր կուսակցութիւնների ու քաղաքական դաշինքների միջեւ ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատւամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար:

Ընտրական գործընթացի աւարտից յետոյ մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրւած նոր խորհրդարանի ու կառավարութեան հետ: Այս մասին, ըստ «panorama.am»-ի՝ ասւում է Հայաստանում անցկացւած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ ԵՄ-ի մամուլի քարտուղար Մայա Կոսիեանչիչի տարածած յայտարարութեան մէջ։

Էջ 1, 6-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։