Հա

Հասարակական

09/01/2019 - 09:10

Իրանահայ գործարար Լեւոն Ահարոնեանն «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի է արժանացել

Իրանահայ ճանաչւած գործարար Լեւոն Ահարոնեանն «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի է արժանացել:

«alikonline.ir» -  Իրանահայ ճանաչւած գործարար Լեւոն Ահարոնեանն «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի է արժանացել:

Երէկ՝ յունւարի 8-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ներկայութեամբ կայացել է «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի 3-րդ շրջանի հանդիսաւոր արարողութիւնը:

«Ամին օլ Զարբ» գործարար բարձարագոյն շքանշանի են արժանացել իրանցի 8 ճանաչւած գործարարներ, որոնց թւում է եղել նաեւ, իրանահայ ճանաչւած գործարար, Իրանի տրանսպորտի եւ տարանցիկ բեռնափոխադրման առաջատարներից մէկի՝ «Սաթի» ընկերութեան հիմնադիր եւ սեփականատէր Լեւոն Ահարոնենաը:

Արարողութեան ժամանակ ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Ընդգծելով ներկայ պայամաններում երկրի տնտեսութեան կենսունակութեան ապահովման համար արտահանման կարեւորութիւնը, Ջահանգիրին յատուկ անդրադարձել է այդ ասպարէզում իրանահայ գործարարների դերակատարութեանն ու մատուցած ծառայութիւններին:

Նշենք, որ Լեւոն Ահարոնեանն ակտիւ դերակատարութիւն է ունեցել իրանահայութեան ազգային-հասարակական կեանքում: Վաստակաւոր գործարարը համարւում է Իրան-Հայաստան առեւտրի պալատի հիմնադիրն ու երկու երկրների միջեւ չւերթների հաստատման նախաձեռնողը:

Յարակից լուրեր

  • Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանին
    Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանին

    Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը յունւարի 31-ին բազմամարդ էր, քանզի համախմբւած էին ոչ միայն իրանահայ համայնքի, այլ նաեւ Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչները, մասնակից դառնալու իրանահայ ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանի մեծարման հանդիսութեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երեքշաբթի, 4 դեկտեմբեր, 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին:

  • Լեւոն Ահարոնեանը Երեւանում իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու համար մեծածախ բազա կը բացի
    Լեւոն Ահարոնեանը Երեւանում իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու համար մեծածախ բազա կը բացի

    Իրանահայ ճանաչւած գործարար Լեւոն Ահարոնեանը պատրաստւում է իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու համար Երեւանում մեծածախ բազա բացել:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը
    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը

    Երկուշաբթի, օգոստոսի 7-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ:

  • Իրան-Հայաստան խորհրդաժողով՝ Թեհրանում
    Իրան-Հայաստան խորհրդաժողով՝ Թեհրանում

    Ինչպէս արդէն մեր երեքշաբթի օրւայ համարում (Ա էջ) էինք անդրադարձել, ազգային առաջնորդարանի Հանրային կապի հաղորդման համաձայն՝ ապրիլի 18-ի երեկոյեան Հայաստանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հրաւէրով եւ Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան համագործակցութեամբ նոյն միութեան կենտրոնատեղիում կայացաւ բազմամարդ խորհրդաժողով, որին մասնակցում էր նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։