Հա

Հասարակական

23/01/2014 - 10:20

Ես քո գրկում՝ կարօտ եմ քեզ

Թեհրանում հերթական պատմա-մշակութային շինութիւնն է խեղւել: Օրերս լրատւական գործակալութիւններից մէկն ահազանգեց, որ Իրանի արդի գրականութեան ականաւոր ներկայացուցիչներից մէկի՝ Փարւին Էթեսամիի հայրական տան մի մասը վերածւել է կահոյքի արտադրամասի:

Թեհրանի անհետացող յիշողութեան մասին

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Թեհրանում հերթական պատմա-մշակութային շինութիւնն է խեղւել: Օրերս լրատւական գործակալութիւններից մէկն ահազանգեց, որ Իրանի արդի գրականութեան ականաւոր ներկայացուցիչներից մէկի՝ Փարւին Էթեսամիի հայրական տան մի մասը վերածւել է կահոյքի արտադրամասի: Այս շինութեան մի ուրիշ հատւածը դեռեւս մնում է բնակելի, իսկ երրորդ մասում տեղակայւած է ոչ աւել, ոչ պակաս «Իրանի թանգարանների ազգային կոմիտէ»-ն, որին ինչ-որ կերպ պէտք է որ հետաքրքրի մեծանուն բանաստեղծուհու հայրական տան ճակատագիրը:
Իհարկէ, մեր օրերում նման երեւոյթները դարձել են օրինաչափութիւն: Թւում է, թէ Թեհրանի դիմագծի, պատմութեան եւ անցեալի ոչնչացումն այլեւս ոչ մէկի չի զարմացնում, մեր քաղաքի ճակատագրի ողբերգական շրջադարձն այլեւս ոչ ոքի չի մտահոգում:

Թեհրանի ճարտարապետական դիմագծի մասին

«Քաղաքային տարածքը, ներքին կեանքը, ժամանակագրութիւնը հասկանալու համար՝ կարեւոր նշանակութիւն ունի տւեալ քաղաքի ճարտարապետական դիմագիծը, քանի որ դրա միջոցով ոչ միայն նկարագրւում է քաղաքը, մարդկանց առօրեան՝ նրանց կենսակերպը, այլեւ ստեղծւում է իւրայատուկ մի ժառանգականութիւն, որն ընթացք՝նկարագիր է թելադրում: Բազմաթիւ քաղաքներ կան, որոնք հետաքրքիր են աշխարհին ճիշտ հէնց այս պատճառով: Ստեղծւած ճարտարապետական ուրոյն կերպարի եւ դրա կարծրատիպերի ընդհանուր գծերի պահպանման ու շարունակականութեան շնորհիւ է, որ դրանք դարձել են այդքան ԸՆԹԵՌՆԵԼԻ»: Սա քաղաքաշինութեան պատմութեան փորձագէտների սահմանած բանաձեւն է քաղաքների ճարտարապետական դիմագծի նշանակութեան վերաբերեալ:

140123c01a

Փաստօրէն, քաղաքը պէտք է լինի այնպիսին, որի բնակիչները կարողանան նրա հետ հոգեւոր-մտային կապ ստեղծել, իրենով հպարտանան, որպէսզի կարողանան այնտեղ հանգիստ աշխատեն, մտածեն, լիցքաթափւեն, կարճ ասած՝ ապրեն: Ապրեն՝ առանց սեփական մտքերն ու հոգին ծանրաբեռնելու եւ կաղապարելու, որպէսզի դրանք թեւեր առնեն, թռչեն ու կեանքի կոչւեն:
Այս համատեքստում կայ եւս մի իրողութիւն, որը շրջանցել չի կարելի: Ամէն մի քաղաքի պատմութիւնը ուսումնասիրելիս՝ յստակօրէն տեսնում ես որեւէ ժամանակաշրջանում կամ քաղաքական-հասարակական իրադրութիւնում որոշակի վերաբերմունք՝ քաղաքի նկարագրի նկատմամբ: Փաստօրէն, պատմական ժամանակաշրջանների անցման արդիւնքում՝ փոփոխւում է նաեւ քաղաքների կերպարը՝ համապատասխանեցւելով տւեալ ժամանակաշրջանի պահանջներին: Իսկ էւոլուցիոն կամ ռեւոլուցիոն այս պարտադիր փոփոխութիւնների դաժան փորձութիւնը կարողանում են պատւով յաղթահարել քաղաք կոչւող այն բնակավայրերը, որոնց յաջողւում է պահպանել կարմիր թելի պէս անցնող իրենց նկարագրի՝ ճարտարապետական դիմագծի հիմնական բնութագրերը:

140123c01b

Այս առումով հետաքրքիր է Թեհրանի վերլուծութիւնը: Անշուշտ, այն վերը նշւածի հակապատկերն է: Մեր սիրելի քաղաքը հիմնականում կորցրել է (եւ շարունակում է արագ տեմպերով կորցնել) իր ճարտարապետական դիմագիծը, որով մի ժամանակ այնքան հպարտանում էին թեհրանցիները: Գրեթէ վերանում է այն իւրայատուկ կոլորիտը, որի մէջ ձեւաւորւեց Թեհրանին եւ թեհրանցիներին յատուկ քաղաքային ֆոլկլորը: Թեհրանը շատ արագ դիմազրկւում է՝ դիմազրկելով նաեւ իր բնակիչներին: Իսկ սա աղէտ է, իսկական աղէտ այն քաղաքի համար, որ իր ուրոյն դիմագծով, որը իրանական աւանդական ճարտարապետութեան ոճի եւ աւանդոյթների ու եւրոպական ճարտարապետութեան իւրայատուկ սինտեզումն էր, կարող էր դառնալ տարածաշրջանի, ինչու չէ նաեւ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մէկը: Սա կարող է զգացական, ինչ-որ տեղ նաեւ սուբիեկտիւ հնչել, մանաւանդ որ՝ մտերիմներս ինձ գիտեն որպէս Թեհրանի անուղղելի սիրահար: Բայց, ես հաստատապէս հաւատացած եմ, որ դա կարող էր այդպէս լինել...

Քո գրկում՝ քեզ կարօտելիս կամ ինչու այսպէս եղաւ

Անշուշտ, քաղաքաշինութեան ասպարէզի մասնագէտներն այս ողբերգութեան համար կարող են մատնանշել բազմաթիւ պատճառներ, որոնք հէնքաւորւած են այսպէս կոչւած գիտական փաստարկներով:
Անկեղծ ասած՝ դրանք ինձ բացարձակ չեն հետաքրքրում, քանզի ինձ համար այս բոլորը պայմանաւորւած է մի հիմնական պատճառով, որը բխում է մեր՝ասուն կոչւող էակներիս էութիւնից: Կայ մի անբեկանելի ճշմարտութիւն. ասունն ու անասունը մտածելու, տրամաբանելու, որոշումներ կայացնելու կարողութիւնից բացի՝ միմեանցից տարբերւում են նաեւ յիշողութեամբ: Փաստօրէն, յիշողութիւնը դրւած է մարդու եւ անասունի արանքում:

140123c01c

Բայց, ա՜յ քեզ հրաշք, արի ու տես, որ մեր քաղաքի պարագայում մարդիկ տարբերւում են հէնց յիշողութեամբ: Մենք՝ քաղաքի իսկական սիրահարները, եւ այն իրենց «պապենական ժառանգութիւնը» համարող նոր «տէրերը», դրանով ենք տարբեր Թեհրանի հարցում: Մենք յիշողութեան մէջ ենք, նրանք՝ չէ: Մեր ենթագիտակցութիւնում մի բան է կատարւում, նրանցը՝ տրամագծօրէն այլ բան: Մենք մեր կռիւն ունենք, նրանք՝ իրենցը: Նրանք դա լաւ են հասկանում, եւ գիտակցաբար էլ քանդում են Թեհրանը՝ մեր Թեհրանը, որպէսզի մենք եւս նմանւենք իրենց: Նրանք քաղաքը քանդում են կատաղութիւնից, քանզի դրա հետ կապւած յուշեր չունեն: Դա հաստատ այդպէս է, այլ տարբերակ լինել չի կարող: Նիւթական շահը, դա միայն երեւոյթի մակերեսն է՝ ամենաերեւացող պատճառը՝ «արդարացումը»:

140123c01d

Մեր կենսագրութեան վերնագիրը

Նրանք՝ քաղաքի նոր «տէրերը», իրենց յուշերը երկար են փնտրել Թեհրանում ու չեն գտել եւ որոշել են մեր յուշերն էլ ոտքի տակ տալ, որ մենք եւս իրենց պէս զոմբիացւենք: Չի ստացւի, մենք ոչ մի դէպքում նման լինել չենք կարող: Թող որ հողին հաւասարեցնեն հին Թեհրանի վերջին միջնաբերդը՝ Ուդլաջան թաղամասը, անհետացնեն Սահմանադրական շարժման ռահվիրաների շիրիմները, խեղեն Էըթեսամիի հայրական տունը, այլանդակեն Լալեզարը, Ֆերդոսին, աւերեն Էթեհադիէ գերդաստանի այգին (նոյն ինքը՝ Դայի Ջան Նապոլէոնի հռչակաւոր տունը), անտէրութեան մատնեն Քաֆէ Նադերին, Հեդայաթի առանձնատունը, ոչնչացնեն Չատանոգան, Ռադիօ Սիթին, Դիամոնդը, նախորդ դարի 50-ականներից մինչ 80-ականների շքեղ ճարտարապետութիւնը փոխարինեն այլանդակութիւններով, բայց մէկ է՝ ոչինչ չի ստացւի: Մենք էլի կը յիշենք, էլի կապրենք այս քաղաքով: Մեր ու նրանց Թեհրանը երբեք նոյնը լինել չի կարող: Պատճառը պարզ է, ես կասէի՝ պարզից էլ պարզ. Թեհրանը մեր կենսագրութեան վերնագիրն է, իսկ նրանց կենսագրութեան տողատակը: Մեր վերնագիրը ոգեղէն է, նրանց տողատակը՝ նիւթական, որը կարելի է ԽՐԴԵԼ, փոխանակել, ամէն ինչ անել...
Եւ քանի դեռ մենք՝ Թեհրանի իսկական սիրահարները կանք, շնչում ու ապրում ենք այս քաղաքում, կը շարունակենք յիշել, ստիպւած ենք յիշել, քանի որ ապագայ սերունդին միայն այդպէս ենք կարող դաստիարակել, որ զգայ քաղաքի շունչը, որ ապրի նրանով, կարեւորի նրա դերն ու նշանակութիւնը՝ իր կեանքում, եւ վերաիմաստաւորի մայրաքաղաքի խեղւած արժեհամակարգը՝ քաղաքային մշակոյթը սրբագրելու եւ նորովի զարգացնելու համար:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք...

Յարակից լուրեր

  • Դիլետանտիզմը հակացուցւած է արտաքին քաղաքականութեանը
    Դիլետանտիզմը հակացուցւած է արտաքին քաղաքականութեանը

    «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր Հայկ Կոնջորեանը նախօրէին, ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքաւորմանը, հանդէս է եկել չափազանց վիճահարոյց յայտարարութեամբ` նշելով, որ Հայաստանը շրջապատւած է «աւտորիտար Թուրքիայով, աւտորիտար բնոյթի Իրանով, աւտորիտար Ադրբեջանով»:

  • Աւիավթար. Թեհրանի մերձակայքում ինքնաթիռ է կործանւել
    Աւիավթար. Թեհրանի մերձակայքում ինքնաթիռ է կործանւել

    Այսօր առաւօտեան, ժամը՝ 08:30-ին Թեհրանի մերձակայքում ինքնաթիռ է կործանւել:

  • Անյայտ ծագումով գարշահոտութիւն՝ Թեհրանում
    Անյայտ ծագումով գարշահոտութիւն՝ Թեհրանում

    Երէկ՝ օրւայ երկրորդ կէսին Թեհրանում տարածւել է գարշահոտութիւն, որը լրջօրէն մտահոգել է քաղաքի բնակիչներին:

  • Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով
    Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

    Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

  • Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով
    Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

    Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։