Հա

Հասարակական

Items filtered by date: Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Վանայ լճում յայտնաբերւել են հնագոյն ամրոցի աւերակներ: Ամրոցի աւերակները գտնւել են աւելի քան 10 մետր խորութեան վրայ։ Ամրութիւնը, ըստ մասնագէտների գնահատականների, կառուցւել է մօտ 3000 տարի առաջ։ 

Published in Մշակոյթ

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները աշխատելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Էդւարդ Նալբանդեանի ու Էլմար Մամեդեարովի հանդիպման կազմակերպման ուղղութեամբ:

Published in Միջազգային

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը երկրի բիւջէի քննարկումների ժամանակ ընդարձակ ելոյթով դիմել է Սպորտի եւ երիտասարդութեան նախարարին։

Published in Միջազգային

Թուրքիայում բնակւող ազգային փոքրամասնութիւնները, այդ թւում եւ հայերը, մեր օրերում դժւարանում են օգտւել միջազգային երաշխիքներից եւ քաղաքացիական իրաւական նորմերից բխող շատ օրէնքներ: Բացի այդ, երկրում ռազմական յեղաշրջման փորձից յետոյ յայտարարւած արտակարգ դրութեան պայմաններում ազգային փոքրամասնութիւնները յայտնւել են ատելութեան խօսքի թիրախում:

Published in Միջազգային

Իրանի ազգային թանգարանում, «Հայաստան եւ Իրան-հողի յիշողութիւն» խորագրով ցուցահանդէսն այցելեցին «Մարի Մանուկեան» աղջ. միջնակարգ դպրոցի աշակերտուհիները եւ «Հայ կին» միութեան անդամուհիները:

Published in Թեհրան

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները մտադիր են սահմանափակել երկրի նախկին նախագահների կենսաթոշակների չափը՝ հասցնելով տարեկան 200 հազար դոլարի: Այդ մասին յայտնել է «The Washington Examiner»-ը՝ նշելով, որ այժմ ապրող հինգ նախկին նախագահները ստանում են մօտ 205 հազարական դոլար:

Published in Միջազգային

Արձագանգելով նախօրէին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի յայտարարութեանը, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին նշել է, որ տարածաշրջանային իրադարձութիւնների հետ կապւած Ֆրանսիան պէտք է ցուցաբերի հեռատեսութիւն:

Published in Իրան

Այժմ Մարդու իրաւունքների հարցով զբաղւող լոսանջելէսեան յանձնաժողովը իր ջանքերի համար յետմահու կը պարգեւատրի Քորնէլին՝ առաջին անգամ անցկացւող «Promise Award» մրցանակաբաշխութեանը, որը տեղի կունենայ նոյեմբերի 14-ին:

Published in Մշակոյթ

 

«alikonline.ir» - Արմաւը կարելի է անւանել աշնան ամենամեծ պահանջարկն ունեցող մթերքներից մէկը։ Գրում է «news.am»-ը:

Պարզւում է, որ այն ոչ միայն համեղ է, այլեւ շատ օգտակար առողջութեան համար։ Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում այս աշնանը արմաւ աւելի յաճախ ուտելու մի քանի պատճառ․

1. Արմաւը դրական է ազդում մարսողական համակարգի վրայ ու օգնում է պայքարել փորկապութիւնների դէմ, քանի որ պարունակում է մեծ քանակութեամբ բջջանիւթ։ Հետաքրքիր է, որ արմաւները պարունակում են եւ լուծելի եւ չլուծւող մանրաթելեր, որոնք օգնում են մաքրել մարսողական համակարգը, դրանով իսկ աղիքներին հնարաւորութիւն տալով աւելի լաւ աշխատել։ Այս նիւթերը նաեւ նւազեցնում են կոլիտների, չարորակ ուռուցքների ու թութքի հաւանականութիւնը։

2. Արմաւը ամրապնդում է սրտի առողջութիւնը։ Համարւում է, որ արմաւը օգտակար է մի շարք սրտանօթայն հիւանդութիւնների կանխարգելման համար։

3. Արմաւները հարուստ են մագնիումով, իսկ այդ հանքանիւթը ունի հզօր հակաբորբոքային ու հանգստացնող ազդեցութիւն։

4. Արմաւը նւազեցնում է զարկերակային ճնշումը, դրանու իսկ եւս մէկ դրական ազդեցութիւն թողնելով սրտանօթային համակարգի վրայ։

5. Արմաւը նւազեցնում է ինսուլտի հաւանականութիւնը։ 14 տարւայ ընթացքում հրապարակւած 7 հետազօտութիւնների մետա վերլուծութիւնը ցոյց է տւել որ սննդակարգում իւրաքանչիւր 100 մգ. մագնիումի առկայութիւնը 9 տոկոսով նւազեցնում է ինսուլտի հաւանականութիւնը։

6. Արմաւը նպաստում է առողջ յղիութեանն ու ծննդաբերութեանը։ Բազմաթիւ հետազօտութիւններ յանգել են այն եզրակացութեան, որ արմաւը օգտակար է ապագայ մայրերի համար, քանի որ բարերար է ազդում յղիութեան ու ծննդաբերութեան վրայ։ Ծննդաբերութեանը նախորդող 4 շաբաթների ընթացքում արմաւի գործածումը զգալիօրէն նւազեցնում է ծննդաբերութեան արհեստական ստիմուլեացիայի անհրաժեշտութիւնը, նաեւ թեթեւացնում երկունքի ցաւերն ու կրճատում ծննդաբերութեան տեւողութիւնը։

7. Արմաւը լաւացնում է ուղեղի աշխատանքը։ Եթէ հաւատանք հետազօտութիւններին, որոնք հրապարակւել են «JAMA Internal Medicine» ամսագրում, վիտամին «B6»-ի բաւարար քանակութիւնը կապակցւած է ուղեղի աշխատանքի բարելաւման հետ։ Իսկ արմաւը հարուստ է այդ վիտամինով։

Published in Հասարակական

Գիւղատնտեսութեան եւ գիւղական համայնքների զարգացման հարցերով ԵՄ-ի գերագոյն յանձնակատար Ֆիլ Հոգանը տեղեկացրել է, որ ԵՄ-ն մտադիր է ընդլայնել գիւղատնտեսութեան ոլորտում Իրանի հետ համագործակցութիւնը:

Published in Տնտեսական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։