Հա

Հասարակական

Items filtered by date: Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի հրաւէրով, այսօր՝ նոյեմբերի 20-ին Երեւան կը ժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

Ներկայացնելով Շինարարական մարմնի կատարւած աշխատանքները, այժմ ներկայացնում ենք հայոց ազգային «Արաքս» դպրոցում կատարւած նորոգութիւնների մասին:

Published in Թեհրան

Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովրդի եւ իր անունից, Սրբազան Հայրը խոր ցաւ է յայտնել բնական աղէտի պատճառած մարդկային կորուստների կապակցութեամբ, աղօթելով զոհերի, վիրաւորների եւ յատկապէս նրանց հարազտների հոգու խաղաղութեան համար՝ նրանց մաղթելով ապաքինում եւ համբերութիւն:

Published in Ատրպատական

Ուրբաթ՝ թւականիս նոյեմբերի 17-ին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի երէց փաղանգի եւ Արի-Արենուշ հատւածների անդամները ներկայանալով Սպահանի Միր պողոտայում գտնւող Կարմիր Մահիկի կենտրոնատեղի՝ օժանդակեցին երկրի արեւմտեան հատւածում երկրաշարժի հետեւանքով տուժածների համար ժողովրդի միջոցով հաւաքւած ուտեստեղէնի, հիգենայի պարագաների եւ հագուստեղէնի փաթեթաւորմանը:

Published in Նոր Ջուղա

2018 թւականին երկրի վրայ կարող է զգալիօրէն մեծանալ աւերիչ երկրաշարժերի թիւը: Նման եզրակացութեան են եկել գիտնականները՝ պարզելով, որ Երկրի պտտւելու արագութեան փոփոխութիւնն ուժեղ սէյսմիկ ակտիւութիւն է առաջացնում: 

Published in Այլ
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 10:00

Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

Published in Նոր Ջուղա

Գերմանիայի Քեոլն քաղաքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցւած յուշարձանը առաջացրել է թուրքական համայնքի զայրոյթը:

Published in Միջազգային

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ նոյեմբերի 20-ին անակնկալ այցով ժամանել է Քերմանշահ:

Published in Իրան

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում կայացած բանակցութիւնների ընթացքում պայմանաւորւել են սիրիական ճգնաժամի հետ կապւած բոլոր առանցքային հարցերի շուրջ:

Published in Միջազգային

Նոյեմբերի 19-ին Կահիրէում կայացած Արաբական պետութիւնների լիգայի ԱԳ նախարարների արտահերթ նիստը հակաիրանական հերթական յայտարարութիւնն է ընդունել:

Published in Միջազգային
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։