Հա

Հասարակական

Items filtered by date: Շաբաթ, 02 Սեպտեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան Նախագահներ Բակօ Սահակեանը եւ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառումներին: 

Շաբաթ, 02 Սեպտեմբերի 2017 14:10

2 սեպտեմբերի 2017

Published in PDF

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Արցախի անկախութեան տօնի առթիւ:

Արցախի իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետութեան օրւայ առթիւ: 26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրաւական ու սոցիալական պետութիւն կառուցելու մասին:

Թուրքիայում այս տարւայ նոյեմբերին կայանալիք «Օսմանեան արխիւների 2-րդ միջազգային համաժողով»-ի ընթացքում օրակարգում կլինի նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը:

Published in Միջազգային

ՀՀ զինւած ուժերի հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զօրքերի վարչութեան պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պօղոսեանի ղեկավարութեամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զօրավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցութիւն-2017» համատեղ զօրավարժութեանը:

«Հայաստան-Սփիւռք» համահայկական 6-րդ համաժողովի կայքն արդէն հասանելի է (http://paf2017.am/): Այն ներառում է տեղեկատւութիւն համաժողովի բովանդակային, կազմակերպական հարցերի, ծրագրերի, հանդիպումների եւ մշակութային միջոցառումների մասին:

Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին յայտարարել է, որ հրաժարական կը տայ իր պաշտօնից, եթէ անկախութեան հարցով հանրաքւէն տապալւի: 

Published in Միջազգային

Արցախի Հանրապետութեան անկախութեան նշումին արդիական հնչեղութիւն տալու առումով քաղաքական հրապարակագրութիւնը անպայման աշխարհաքաղաքական ներկայ իրադարձութիւններու, գերտէրութիւններու միջեւ ելեւէջային յարաբերութիւններու լոյսին ներքոյ կը քննարկէ հետագայ հաւանական ընթացքներու հունաւորման միտումները։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։