MENU
Երկուշաբթի՝ 2018 թւականի սեպտեմբերի 3-ի երեկոյեան, Սպահանում անցկացւող Մանկա-պատանեական ֆիլմերի 31-րդ միջազգային փառատօնի շրջագծում, «Սիթի Սենթր» առեւտրային համալիրի կինօդահլիճում, ցուցադրւեց Հայոց Ցեղասպանութեան թեմայով «Կանչ» ֆիլմը (Հայաստան)։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնը հանդէս է եկել մամլոյ հաղորդագրութեամբ՝ դատապարտելով Կազմակերպութեան մօտ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլիի յայտարարութիւնն այն մասին, թէ Իրանի վրայ լարցուցիչ ճնշում գործադրելու նպատակով, ԱՄՆ-ը մտադիր հրաւիրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ, որ կը նախագահի Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ հանդիպման հնարաւորութիւնը:
Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին անհիմն է անւանել պնդումներն այն մասին, որ Հանրապետութեան նախագահը պատրաստւում է Նիւ Եօրք մեկնել Թրամփի հետ հանդիպելու համար:
ՌԴ-ն ակնկալում է անկեղծ եւ լուրջ զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման ժամանակ, որը կը կայանայ սեպտեմբերի 8-ին: Այդ մասին յայտարարել է ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը:
Կրեմլի պաշտօնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպմանը քննարկւելիք օրակարգային հարցերը: