Հա

Հասարակական

Կապոյտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարութիւն ունեցած մեծանուն գրող Եղիշէ Չարենցին երախտագիտութիւն յայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գրողի մեծարման երեկոյ անցկացւեց: Միջոցառումը տեղի ունեցաւ յունիսի 19-ին Կապոյտ մզկիթի բակում:

Published in Մշակոյթ

Երբ ոչնչացնում են մարդուն, վերանում է ողջ աշխարհը։ Երբ մահանում են այնպիսի հսկաներ, ինչպիսին Չարենցն է, վերանում են Տիեզերքները։ Այնուհետեւ երբեմն վերականգնում է տեղի ունենում. վերականգնում են բարի համբաւը` ուշացած, անօգնական եւ ոչ պակաս ողբերգական, քան բուն ոչնչացումը։ Քանի որ մնում է միայն անունը եւ այն, ինչ այդ անունը կրողը հասցրել է իրագործել։

Published in Մշակոյթ

Գրող-գրականագէտ Յովիկ Չարխչեանը բացայայտել է Չարենցի ու Արմէնուհի Տիգրանեանի մեծ սիրոյ թաքուն էջերը։ Սիրոյ պատմութեամբ համեմւած կենսագրական վէպն առաջիկայում կը հասնի ընթերցողին։ Իսկ մինչ այդ հեղինակը միայն մի փոքր բարձրացնում է վարագոյրն ու բացում որոշ գաղտնիքներ:

Published in Մշակոյթ

Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան 120-ամեակը։ Եղիշէ Չարենցը (Եղիշէ Սողոմոնեան) ծնւել է 1897 թւականի մարտի 13-ին (Նոր տոմարով՝ մարտի 25-ին) Կարսում:

Published in Մշակոյթ

Լեւոն Զեքիեանը համարւում է Հռոմի Պապի ամենամտերիմ հայը: Յայտնի է, որ անւանի հայագէտի ջանքերով է պատրաստւել Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաթեթը: Վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լեւոն Զեքիեանին նշանակել է «Մխիթարեան» միաբանութիւնում պապական պատւիրակ, իսկ աւելի վաղ կրկին Պապի կողմից հայ անւանի կրօնականը ծառայութեան էր անցել Թուրքիայում եւ նրան շնորհւել էր արքեպիսկոպոսի աստիճան:

Published in Հասարակական
%AM, %07 %305 %2015 %10:%Սպտ

ԳՐԱՐՒԵՍՏ - Անվերնագիր

Իմ մահւան օրը կիջնի լռութիւն,
Ծանր կը նստի քաղաքի վրայ,
Ինչպէս ամպ մթին կամ հին տրտմութիւն,
Կամ լուր աղէտի՝ թերթերում գրած:
Ծանօթ կնոջ պէս այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կը շրջի փողոցները նախ,
Ապա կը մտնի դուռ-դարպասից ներս...

Published in Գրարւեստ

Թէեւ անցել է աւելի քան 70 տարի, սակայն ստալինեան բռնութիւնների եւ հայ մտաւորականների սպանդի շրջանը լիովին բացայայտւած չէ. դատապարտւել են արարքները, սակայն ողբերգական իրադարձութիւնների մեղսակիցներն իրենց արժանի գնահատականը չեն ստացել:
Վերջին շրջանում գրականագէտները շատ են խօսում այն մասին, որ պէտք է վերարժեւորել այն, ինչ տեղի ունեցաւ 1937 թւականին: Նրանց թւում է գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը:

Published in Գրարւեստ

Իւրաքանչիւր ստեղծագործողի, արւեստագէտի ու ընդհանրապէս անւանի մտաւորականի կեանքում զաւեշտալի, հետաքրքիր ու յիշարժան դէպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցւելով՝ հետագայ սերունդներին հնարաւորութիւն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու մեր մեծերի առօրեայի ու կենցաղի, նրանց հետ կապւած հետաքրքիր դիպւածների մասին:

Published in Ազգային

Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական
Դէպի դարերը նորից՝ դէպի վառւող Ապագան:

Published in Հասարակական

Նոյեմբերի 27-ը Եղիշէ Չարենցի մահւան օրն էր, սակայն դեռ գտնւած չէ նրա գերեզմանը: Որոշ գրականագէտներ հակւած են այն մտքին, որ Չարենցի գերեզմանը գտնւում է Հրազդանի կիրճում: Այս կարծիքի կողմնակից է նաեւ գրականագէտ Յովիկ Չարխչեանը, ով արդէն մի քանի տարի է, ինչ նոյեմբերի 27-ին այցելում է Հրազդանի կիրճ՝ յարգելու գրողի յիշատակը:

Published in Հասարակական
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։