Հա

Հասարակական

Եզրափակւեց Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը: Փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ յուլիսի 25-ին Ծաղկաձորի Ծաղկունեաց հրապարակում: Ելոյթներով հանդէս եկան Չեխիայից Հայաստան ժամանած «Gats in the Coats» խումբը, որը ներկայացրեց «Absurdettes» բեմադրութիւնը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, որը հանդէս եկաւ «Անքնութիւն» ներկայացմամբ:

Published in Մշակոյթ

Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի շէնք ունենալու խնդիրը շարունակում է մնալ չլուծւած: Լրագրողները հերթական անգամ Մշակոյթի նախարարութեան ներկայացուցչից հետաքրքրւեցին, թէ ինչ նորութիւն կայ այդ գործընթացից: ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր-Վարդանեանը տւեց անորոշ պատասխան:

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը կանցկացւի Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային 5-րդ փառատօնը: Փառատօնի շրջանակում Հայաստանում է ֆրանսահայ թատերական գործիչ, դերասան, ժամանակակից մնջախաղի ժանրում ստեղծագործող բեմադրիչ, ռեժիսոր Վահրամ Զարեանը: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում արւեստագէտը նշեց, որ ժամանակակից մնջախաղն իր համար պլաստիկ, երաժշտական, բեմական արւեստ է, որը պէտք է յուզի հանդիսատեսին:

Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնն այսուհետեւ կը դառնայ ամենամեայ,- լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասեանը:

Հինգշաբթի, 09 Յունւարի 2014 10:40

Մեր հաւաքական խղճի հայելին

«yerkir.am»-ի հետ զրոյցում 2013 թւականը որպէս տարի ՎԱՏ, ՇԱՏ ՎԱՏ է բնութագրել Երեւանի Մնջախաղի թատրոնի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար Ժիրայր Դադասեանը:
Ըստ նրա՝ անիմաստ, անհասկանալի, անսպասելի զոհեր ունեցանք 2013-ին, ինչի համար էլ Դադասեանն ուզում է, որ տարւայ «իզն ու թոզը» շուտ վերջանայ, եւ նոր տարին շուտ մտնի հունի մէջ եւ այն կարգին տարի լինի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։