Հա

Հասարակական

Եզրափակւեց Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը: Փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ յուլիսի 25-ին Ծաղկաձորի Ծաղկունեաց հրապարակում: Ելոյթներով հանդէս եկան Չեխիայից Հայաստան ժամանած «Gats in the Coats» խումբը, որը ներկայացրեց «Absurdettes» բեմադրութիւնը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, որը հանդէս եկաւ «Անքնութիւն» ներկայացմամբ:

Published in Մշակոյթ

Աշխարհի տարբեր ծագերից Ծաղկաձոր ժամանած մնջախաղացները իւրայատուկ, անգամ անսպասելի թեմատիկ մանրապատումներով բացեցին Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային 6-րդ փառատօնը: Բացման հանդիսավոր արարողութիւնը տեղի ունեցաւ յուլիսի 22-ին Ծաղկաձորի Ծաղկունեաց հրապարակում, որին յաջորդեց գունառատ ու պայծառ հրավառութիւնը:

Published in Մշակոյթ

Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի շէնք ունենալու խնդիրը շարունակում է մնալ չլուծւած: Լրագրողները հերթական անգամ Մշակոյթի նախարարութեան ներկայացուցչից հետաքրքրւեցին, թէ ինչ նորութիւն կայ այդ գործընթացից: ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր-Վարդանեանը տւեց անորոշ պատասխան:

Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը խոշորագոյնն է տարածաշրջանում: Փառատօնի մասին «Արմէնպրես»-ը զրուցեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավար Ժիրայր Դադասեանի հետ:

Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնն այսուհետեւ կը դառնայ ամենամեայ,- լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասեանը:

Լէոնիդ Ենգիբարեանի անւան Մնջախաղի 5-րդ փառատօնը այս տարի ներկայանալու է ընդգրկուն ծրագրով: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսին նշեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավար, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Ժիրայր Դադասեանը:

Published in Մշակոյթ

Ապրիլի 8-ին Մեքսիկայի Սենատում բացւել է ցուցահանդէս, որը կրում է «Հայաստան. Ժայռերի առեղծւածը» խորագիրը։
«Massis Post»-ի փոխանցմամբ՝ այն նւիրւած է հայկական քաղաքակրթութեան անկիւնաքարերին։ Ցուցահանդէսը կազմակերպւել էր Մեքսիկայի Սենատի արտաքին հարցերով կոմիտէի եւ երկրում Հայաստանի դեսպանատան նախաձեռնութեամբ։

Մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավարն ընդգծեց, որ «Շերանիկ»-ը բեմադրւել է դեռեւս 2005 թւականին, բազմաթիւ յաջողութիւններ է ունեցել, դրսում ներկայացւել:
«Ինչ-որ բաներ վերանայում ենք, դերասաններն են փոխւել: Նոր դերասաններ են մուտք գործում ներկայացման մէջ, նոր կազմ է ընդգրկւում եւ կարծես նորից բեմադրում ես»,- նշեց Դադասեանը:

Ծաղկաձորում կը մեկնարկի Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը, որին կը մասնակցեն հինգ երկրներից դերասաններ եւ թատերախմբեր: Չորրորդ փառատօնը մեկնարկել է օգոստ. 10-ին եւ տեւելու է մինչեւ օգոստ. 15-ը: Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին յայտնեց Մնջախաղի միջազգային փառատօնի գործադիր տնօրէն, արւեստի վաստակաւոր գործիչ Ժիրայր Դադասեանը:

«yerkir.am»-ի հետ զրոյցում 2013 թւականը որպէս տարի ՎԱՏ, ՇԱՏ ՎԱՏ է բնութագրել Երեւանի Մնջախաղի թատրոնի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար Ժիրայր Դադասեանը:
Ըստ նրա՝ անիմաստ, անհասկանալի, անսպասելի զոհեր ունեցանք 2013-ին, ինչի համար էլ Դադասեանն ուզում է, որ տարւայ «իզն ու թոզը» շուտ վերջանայ, եւ նոր տարին շուտ մտնի հունի մէջ եւ այն կարգին տարի լինի:

Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։