Հա

Հասարակական

Մենք պէտք է շարունակենք մնալ այն հիմքի վրայ, որ մեր երկրում գործում են օրէնսդրական կարգաւորումներ, Սահմանդրութիւն եւ դա որեւէ ձեւով շրջանցելն ուղղակի անընդունելի է, մեզ ամբողջ աշխարհը չի հասկանայ: Այս մասին, երէկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում յայտարարեցՙ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն` անրդադառնալով ՀՀ վարչապետի սահմանադրական փոփոխութիւններ անցկացնելու մտադրութեանը: 

Խորհրդարանում մեկնարկել է Ընտրական օրէնսգրքի շուրջ ձեւաւորւած ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստը: ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը նշեց, որ ԱԺ եւ կառավարութեան յանձնաժողովները պէտք է լինեն այն ֆորմատը, որը որոշում է, թէ, ի վերջոյ, որ նախագիծն է մտնում ԱԺ, եւ սա պէտք է որպէս ելակէտ ընդունել: 

ՀՀ կառավարութեան նախաձեռնութեամբ այսօր շարունակւում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը յատուկ ընթացակարգով: Նիստի օրակարգում է  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի Հաշւիչ յանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքեանը յայտարարեց պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելուն համաձայնութիւն տալու քւէարկութեան արդիւնքները:   

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական օրէնքի 41-րդ յօդւածների համաձայն` Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նախաձեռնութեամբ այսօր գումարւել է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

Մայիսի 16-ին ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը արտահերթ նիստում արձանագրութիւն է կազմւել 6 նոր պատգամաւորների մանդատներ տալու վերաբերեալ: Այսպէս` ԱԺ «Ելք» կուսակցութիւնների դաշինքի թիւ 1, թիւ 3 եւ թիւ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրւած եւ լիազօրութիւնները վաղաժամ դադարեցրած պատգամաւորների մանդատները տրւել են տարածքային ընտրական ցուցակների առաւելագոյն ձայներ ստացած յաջորդ թեկնածուներին` Յովիկ Աղազարեանին, Հրաչեայ Յակոբեանին եւ Ալէն Սիմոնեանին:

Այսօր ՀՀ ԱԺ-ն պէտք է սկսէր հերթական նիստի աշխատանքը, սակայն անհրաժեշտ թւով պատգամաւորներ չգրանցւելու պատճառով նիստը հետաձգւեց:

ՀՀ ԱԺ-ում քիչ առաջ մեկնարկել է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորների եւ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի հանդիպումը:

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը հանդէս է եկել յայտարարությամբ, որտեղ նշել է, որ վարչապետի ընտրութեան օրակարգով մայիսի 1-ին տեղի կունենայ ԱԺ յատուկ նիստ:

Մեր դիրքորոշումը Ձեզ առաջադրելու հետ կապւած հիմնաւորւած է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ իրաւաքաղաքական հիմքերը՝ պայմանաւորւած ԱԺ ընտրութիւններին ՀՀԿ արձանագրած արդիւնքներով եւ այն յանգամանքով, որ կոալիցիա կազմաւորելու մասին յուշագրով ՀՀԿ-ին է վերապահւած վարչապետի թեկնածու առաջադրելու իրաւունքը, այլեւ նախեւառաջ նրանով, որ մենք միասին անցել ենք յուսադրող եւ մեր երկրի համար չափազանց բախտորոշ մի երկար ճանապարհ:

Էջ 1, 17-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։