Հա

Հասարակական

Հինգշաբթի, 21 Փետրւարի 2019 10:20

Կրկին օրհներգի մասին

Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ:

Published in Գաղափարական
Երկուշաբթի, 04 Փետրւարի 2019 15:00

Ազգային արժեհամակարգը եւ պետականութիւնը

Ազգային-պետական կեանքը, ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբիեկտիւ գործոններով պայմանաւորւած, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթէ չասենք՝ թարմացման, յայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգումթարմացումները նախ՝ տեւականօրէն խմորւում են հասարակութեան խորքային շերտերում, ապա միայն դրսեւորւում նպաստաւոր մի պահի: Ժողովրդավարական հասարակութեան մէջ փոփոխութիւնների տրամադրութիւն-ցանկութիւնները վերածւում են իրողութեան, եթէ դառնում են հասարակական ընդհանուր պահանջ:

Այսօր՝ զբօսանքի ժամանակ, անընդհատ նայում էի երկնքին՝ ճաղերից այն կողմ: Եւ զարմանալի է այդ պատկերը. ինչո՞ւ մարդիկ չեն սիրում երկինքը ճաղերից այն կողմ, կամ, աւելի ճիշտ, ինչո՞ւ չեն հրճւում նրանով, նրա գեղեցկութեամբ, նրա պարգեւած հրճւագին համբոյրներով... Որովհետեւ նրանք ճաղերից այս կողմ են, դրսում չեն: Այդ հրաշալի երկինքն իրենց չի պատկանում: Հէնց դա էլ սպանում է կալանաւորին, տանջում անընդհատ:

Published in Հասարակական

Յունւարի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանում հրապարակւեց դերասան Վարդան Պետրոսեանի գործով դատավճիռը: Դատաւոր Վաղինակ Մկրտչեանը Վարդան Պետրոսեանին մեղաւոր ճանաչեց առաջադրւած մեղադրանքում՝ դատապարտելով հինգ տարւայ ազատազրկման, ինչպէս նաեւ երկու տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրաւունքից:

Published in Հասարակական

Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանում յունւարի 16-ին տեղի ունեցած նիստին, դատախազ Արթուր Սարգսեանը հանդէս եկաւ մեղադրական ճառով եւ պահանջեց Վարդան Պետրոսեանին դատապարտել վեց տարի վեց ամիս ազատազրկման:
«Արմէնպրես»-ի հետ զրոյցում Վարդան Պետրոսեանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարեանը նշեց, որ դեռ չի հասցրել ամբողջութեամբ վերլուծել դատախազի ելոյթը:

Published in Հասարակական
Հինգշաբթի, 09 Յունւարի 2014 10:40

Մեր հաւաքական խղճի հայելին

«yerkir.am»-ի հետ զրոյցում 2013 թւականը որպէս տարի ՎԱՏ, ՇԱՏ ՎԱՏ է բնութագրել Երեւանի Մնջախաղի թատրոնի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար Ժիրայր Դադասեանը:
Ըստ նրա՝ անիմաստ, անհասկանալի, անսպասելի զոհեր ունեցանք 2013-ին, ինչի համար էլ Դադասեանն ուզում է, որ տարւայ «իզն ու թոզը» շուտ վերջանայ, եւ նոր տարին շուտ մտնի հունի մէջ եւ այն կարգին տարի լինի:

Նշանաւոր արւեստագէտ Շառլ Ազնաւուրը «Ֆէյսբուք»-ի իր էջի ընդմիջից դիմել է բոլորին՝ խնդրելով ստորագրել Վարդան Պետրոսեանին պաշտպանող հանրագիրը.
«Սիրելի՛ բարեկամներ,

Published in Հասարակական

«Վարդան Պետրոսեանը նոյնպէս տուժել է, գտնւում է ֆիզիկական ծանր վիճակում, տարել է մի քանի վիրահատութիւններ, նոր է դուրս գրւել վերակենդանացման բաժանմունքից: Նա յայտարարել էր, որ չի խուսափելու պատասխանատւութիւնից, օգնելու է քննութեանը: Յանուն ինչի կալանաւորեցին: Յանուն քննութեա՞ն: Չեմ կարծում, որ դրանից քննութիւնը կը շահի: Չեմ կարծում, որ եթէ Վարդանը շարունակէր նորմալ բուժումը, որեւէ ձեւով ազդէր արդար քննութեան վրայ»,- նշեց նա:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013 12:40

Կալանաւորւել է Վարդան Պետրոսեանը

Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյեան, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանը բաւարարեց նախաքննական մարմնի միջնորդութիւնը կալանաւորելու Եղւարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի մասնակից անւանի դերասան Վարդան Պետրոսեանին: Դատարանը մերժել է Վարդան Պետրոսեանին գրաւի դիմաց ազատ արձագելու միջնորդութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Published in Հասարակական

Եղւարդ-Երեւան աւտոճանապարհին տեղի ունեցած աւտոպատահարի հետեւանքով վթարի ենթարկւած անւանի դերասան Վարդան Պետրոսեանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Շուշան Յունանեանը նշեց, որ Պետրոսեանն իրենց մօտ տեղափոխւել է շտապ օգնութեան մեքենայով:

Published in Հասարակական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։