Հա

Հասարակական

Յայտնի է, որ յունիսի 29-ին Ուկրայինայի նախագահ Պիոտր Պորոշենկօն ստորագրեց Եւրոմիութեան (ԵՄ) հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:
Ռուսաստանը դեռ Վիկտոր Եանուկովիչի կառավարման օրօք խոստացել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու դէպքում՝ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել: Խօսքն ուկրայնական արտահանումը սահմանափակելու մասին է:

Published in Քաղաքական

Եթէ Ուկրայինան մերժի գազի վերաբերեալ Ռուսաստանի առաջարկը, ապա «յարաբերութիւններն այլ հարթութիւն կը տեղափոխւեն»,- յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախագահի ասութեամբ՝ Ռուսաստանն Ուկրայինային գազի գնի նոյն պայմաններն է առաջարկել, ինչ Վիկտոր Եանուկովիչի նախագահութեան օրօք էր. պայմանագրային գնի զեղչ եւ վերջնական արժէքը 385 դոլար 1000 խորանարդ մետր (խմ.) համար:

Published in Քաղաքական

Պուտինի ասուլիսի կամ «ուղիղ գծի» ընթացքում տեղի ունեցաւ մի յատկանշական բան: Հարց տւեց ուկրայնական «Բերկուտի» հրամանատարներից մէկը: Նա Պուտինին հարցնում էր, թէ շատ ես շփւել Եանուկովիչի հետ, արդեօք նա մի՞շտ է այդպէս վախկոտ ու դաւաճան եղել:
Կարելի է ենթադրել, որ այդ հարցը հնչել է ոչ պատահական, եթէ իհարկէ պատահական հարցեր Պուտինի այդ ասուլիսների ընթացքում ընդհանրապէս հնչում են, յատկապէս՝ ռուսական հասցէներից:

Published in Քաղաքական

Ռուս-ուկրայնական պատերազմը կոչւելու է «պատերազմ՝ մի ստորագրութեան պատճառով»: Անշուշտ, Պուտինն ու նրա թիմը դեռ շատ են ափսոսալու, որ Եանուկովիչին թոյլ չեն տւել «գողական» ստորագրութիւնը դնել Եւրոմիութեան հետ համաձայնագրի տակ: Սակայն, սառոյցը շարժւել է, եւ նահանջելու տեղ չկայ, այլապէս՝ կը տուժի Կրեմլում նստած անյաջողակ հետախոյզի հեղինակութիւնը:

Published in Քաղաքական

Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրօն յայտարարել է, թէ Վիկտոր Եանուկովիչը դարձել է պետական յեղաշրջման զոհ, որն իրականացւել է ՆԱՏՕ-ի աջակցութեամբ: «Ֆրանս պրես» գործակալութեան տեղեկացմամբ՝ այս մասին նշւած է Մադուրոյի վարչակազմի տարածած հաղորդագրութեան մէջ:

Published in Քաղաքական

Ղրիմը կը մնա՞յ Ուկրայինայի կազմում թէ կը միանայ Ռուսաստանին: Օրեր շարունակ քննարկումների եւ լարւածութեան տեղիք տւած այս հարցին Նովօ Օգարիովոյում հրաւիրած ասուլիսում պատասխանել է Ռուսաստանի ղեկավարը: Ինքնավար մարզը Ռուսաստանին միացնելու հարցը, ըստ Վլադիմիր Պուտինի, չի քննարկւում, իսկ Ղրիմի բնակիչներն ազատ կամքով սեփական ապագան որոշելու իրաւունք ունեն:

Published in Քաղաքական
Կիրակի, 02 Մարտի 2014 13:20

Պատերազմը հասունանում է

Բոլոր նախանշանները վկայում են այն մասին, որ աստիճանաբար հասունանում է ռուս-ուկրայնական զինւած հակամարտութիւնը: Յամենայնդէպս՝ այդ մասին է վկայում վերջին 24 ժամերի ընթացքում ծաւալւող իրադարձութիւնների ընթացքը, որոնք հիմնականում համեմւած են Կրեմլի սադրիչ գործողութիւններով:

Published in Դիտանկիւն

Ղրիմի խորհրդարանը որոշել է հանրաքւէ անցկացնել ինքնավար հանրապետութեան կարգավիճակի եւ սուվերէնութեան ընդլայնման հարցով: Այն տեղի կունենայ մայիսի 25-ին, այսինքն՝ Ուկրայինայում նախագահի ընտրութիւնների օրը: Խորհրդարանը քւէարկել է նաեւ երկրամասի կառավարութեան հրաժարականի օգտին:

Published in Քաղաքական
Կիրակի, 23 Փետրւարի 2014 13:30

Քաոս` Ուկրայինայում

Ուկրայինան անորոշութեան ու քաոսի մէջ է: Մինչ Գերագոյն Ռադան կողմ է քւէարկել նախագահ Վիկտոր Եանուկովիչի պաշտօնանկութեան մասին նախաձեռնութեանը եւ արտահերթ նախագահական ընտրութիւնների օր նշանակել մայիսի 25-ը, փաստացի քաղաքական ապաստանի կարգավիճակով Խարկով քաղաքում կայանած Վիկտոր Եանուկովիչը յայտարարել է, որ մտադիր չէ հրաժարւել նախագահի պաշտօնից:

Published in Դիտանկիւն
Շաբաթ, 22 Փետրւարի 2014 13:30

Եւրասիայի մահախօսականը

Եւրոմիութեան միջնորդների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների ջանքերի շնորհիւ՝ իշխանութիւնները եւ ընդդիմութիւնը երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգաւորման մասին համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է մինչեւ տարեվերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական ընտրութիւններ, ձեւաւորել անցումային՝ ազգային միասնութեան կառավարութիւն, բարեփոխել գործող Սահմանադրութիւնը:

Published in Քաղաքական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։