Հա

Հասարակական

Յեղափոխութիւնից առաջ տիրող վարչակարգերի դէմ գաղափարական պայքարի տրամաբանութեան մէջ է մտնում իշխանութեան քարոզած արժեհամահարգի դէմ պայքարը, դրա տարբեր հիմնասիւների հիմքերի սասանումը, անհատական վարքագծով ընդունւած վարքականոններին ցուցադրական հակադրումը։ Այսպէս է եղել ամբողջ աշխարհում եւ Հայաստանը բացառութիւն չէ։ 

Երկար մի ժամանակաշրջան, վայրի լիբերալիզմի մոդելներով քաղաքական յղփացածների մօտ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ հասկացութիւնը խեղաթիւրւում էր որպէս մեղմ ասած՝ «ժամանակավրէպ ռոմանտիզմ», իսկ կոշտ ու գռեհկացած տարբերակներով դա բնութագրւում էր իբրեւ ոչ աւել, ոչ պակաս քան՝ «Տեռորիզմ»…

Published in Դիտանկիւն

Մենք մեր իշխանութիւններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տէր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնէ մեր հասարակութիւն մի մասը/ մեզ ընձեռւած հնարաւորութիւնների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինութիւն գործել, եթէ վստահ ենք որ չենք պատժւի:

Published in Հասարակական

Երէկ՝ յուլիսի 10-ին, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամուէլ Բաբայեանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիրում եւ նրա յարակից տարածքում գտնւող արցախեան պատերազմում նահատակւած ազատամարտիկների շիրմաքարերին, որից յետոյ իրեն դիմաւորելու եկած քաղաքացիների առջեւ հանդես եկել ելոյթով:

Հասարակութեան որոշ մասը, յուսանք մեծամասնութիւնը, ոգեւորւած է յեղափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնների կողմից իրականացւող կոռուպցիոն բացայայտումներով։ Բոլորն անհամբեր սպասում են նոր, աղմկոտ բացայայտումների։ Յուսանք, վերջապէս, իրական ջանքեր կը ներդրւեն կոռուպցիան արմատախիլ անելու ուղղութեամբ։

Published in Հասարակական

Իմ կեանքի օրօք Հայաստանում եղել է 3 իշխանափոխութիւն: 1990 թւականին կոմունիստներին փոխարինեցին ՀՀՇ-ականները, 1998-ին ՀՀՇ-ին փոխարինեց այդ իսկ իշխանութեան ներսում ձեւաւորւած խումբը, որը վառ արտայայտւած կուսակցական պատկանելութիւն չունէր, բայց ի վերջոյ յանգեցրեց ՀՀԿ-ական իշխանութեան: Եւ, վերջապէս, 2018-ին իշխանութեան եկաւ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած շարժումը, որն այս պահին ունի ՀՀ քաղաքացիների եւ աշխարհում սփռւած հայերի մեծամասնութեան անվերապահ աջակցութիւնը: 

Հայկական յեղափոխութիւնն արժէքների յեղափոխութիւն է: Եւ այդ յեղափոխութիւնն առաջին հերթին քաղաքական եւ հասարակական, մշակութային յեղափոխութիւն է:

Վերջին երկու ամիսներին յեղափոխութեան ողջ ընթացքում տարբեր ձեւակերպումներով հնչում էր այն հարցը, թէ սա ի՞նչ յեղափոխութիւն է, եթէ յեղափոխութեան նպատակի ձեւակերպւած գաղափար չկայ: 

Published in Հասարակական

Այսօր Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի ելոյթով մեկնրկել է Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանութեան 6-րդ համագումարը, որը կրում է «Բոլորս միասին` ի պաշտպանութիւն Պաղեստինի» խորագիրը:

Published in Իրան

Ուկրայինայի կառավարութեան անհեթեթ ֆարսը ցոյց տւեց, որ վերջին տարիներին ուկրայինացի ժողովրդի կրած բոլոր փորձութիւնները ապարդիւն էին: «ՌԻԱ Նովոստի» գործակալութեան փոխանցմամբ, այս մասին գրում է անգլիական «The financial times» պարբերականը:
Ըստ պարբերականի, Ուկրայինայի իշխող կոալիցիայի կազմաքանդումը լաւագոյնս համակցւեց այն ներկայացման հետ, որը երեւան եկաւ վերջերս նախագահ Պետրօ Պորոշենկոյի գլխաւորութեամբ:

Published in Քաղաքական

Բազմիցս եւ ամենատարբեր առիթներով հարկ է եղել արձանագրել, որ մենք անչափ մեկուսացել ենք աշխարհից, վերածւել կղզեակի եւ ապրում ենք բացառապէս մանր ընթացիկ խնդիրներով:
Բազմաթիւ կարեւորագոյն գործընթացներ, որ հետաքրքրում են մարդկութեանը եւ վաղը չեն կարող անմիջականօրէն չանդրադառնալ նաեւ մեզ վրայ, անցնում են կողքից, չարժանանալով ոչ մի ուշադրութեան։

Published in Քաղաքական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։