Հա

Հասարակական

08/02/2014 - 10:20

«Արցախեան մեծ հարսանիք»-ի 1000-ից աւելի ծնունդներին յատկացւած օգնութիւնը շարունակւում է

2008 թ. հոկտեմբերին «Արցախեան մեծ հարսանիք»-ի ծիրում կազմւած 674 երիտասարդ ընտանիքներում ծնւել են 1070 երեխաներ, որոնցից 392-ը՝ Ստեփանակերտում, 120-ը՝ Մարտակերտում, 155-ը՝ Ասկերանում, 50-ը՝ Շուշիում, 199-ը՝ Մարտունիում, 72-ը՝ Հադրութում, 58-ը՝ Քաշաթաղում եւ 24-ը՝ Շահումեանում:

Լրատւական ցանց - 2008 թ. հոկտեմբերին «Արցախեան մեծ հարսանիք»-ի ծիրում կազմւած 674 երիտասարդ ընտանիքներում ծնւել են 1070 երեխաներ, որոնցից 392-ը՝ Ստեփանակերտում, 120-ը՝ Մարտակերտում, 155-ը՝ Ասկերանում, 50-ը՝ Շուշիում, 199-ը՝ Մարտունիում, 72-ը՝ Հադրութում, 58-ը՝ Քաշաթաղում եւ 24-ը՝ Շահումեանում: Այս տեղեկութիւնները տեղադրւել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան աշխատանքի եւ հասարակութեան հարցերի նախարարութեան կայքում:
«Մեծ հարսանիք»-ի հովանաւորները՝ Ռուսաստանում բնակւող հայ գործարարներ եւ բարերարներ՝ Լեւոն Հայրապետեանը, Ռուբէն Վարդանեանը, Սերգէյ Սարգիսովը, Դանիէլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրեանը, Գագիկ Զաքարեանը, Սէյրան Կարապետեանը, Գոռ Նահապետեանը, Կարէն Մկրտչեանը, Արարատ Թաւադեանը, Վլադիսլաւ Ղասումեանը, Սամուէլ Սարգսեանը որոշել են շարունակել աջակցութիւնը նորաստեղծ ընտանիքներին: Նրանք զոյգերին տրամադրել են 2000-ական դոլար եւ նախատեսել են այդ ընտանիքներում մինչեւ 2013 թ. դեկտեմբերի 31-ը ծնւած երեխաներին աջակցութիւն յատկացնել հետեւեալ պատկերով. առաջին երեխայի համար՝ 2000, երկրորդին՝ 3000, երրորդին՝ 5000 եւ չորրորդ երեխայի համար՝ 10,000 դոլար:
Ընդհանուր առմամբ՝ 707 նորածինների համար նրանց ընտանիքներին յատկացւել է 1,584,000 դոլար: Առաջիկայում նախատեսւում է 363 երեխաների համար նրանց ընտանիքներին փոխանցել 1,123,000 դոլար եւս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։