Հա

Հասարակական

22/09/2013 - 11:10

Հայաստանն ու Արցախը մասնակցում են լուսանկարչական խոշոր մրցոյթին՝ «Վիքին սիրում է յուշարձաններ 2013»-ին

Մեկնարկել է աշխարհի 50 երկրներում կայացող «Վիքին սիրում է յուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական մրցոյթը, որին առաջին անգամ մասնակցում են նաեւ՝ Հայաստանն ու Արցախը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրել են «Վիքիմեդիա Հայաստան» գիտա-կրթական հասարակական կազմակերպութիւնից: Մրցոյթին կարող է մասնակցել իւրաքանչիւր ոք, արհեստավարժ եւ ոչ-արհեստավարժ լուսանկարիչներ:

«armenpress.am» - Մեկնարկել է աշխարհի 50 երկրներում կայացող «Վիքին սիրում է յուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական մրցոյթը, որին առաջին անգամ մասնակցում են նաեւ՝ Հայաստանն ու Արցախը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրել են «Վիքիմեդիա Հայաստան» գիտա-կրթական հասարակական կազմակերպութիւնից: Մրցոյթին կարող է մասնակցել իւրաքանչիւր ոք, արհեստավարժ եւ ոչ-արհեստավարժ լուսանկարիչներ: Կարելի է մասնակցել ինչպէս սեպտեմբերի ընթացքում արւած լուսանկարներով, այնպէս էլ՝ նախկինում արւած լուսանկարներով: Մասնակիցները սեպտեմբերին լուսանկարներ կը բեռնեն Վիքիպահեստ՝ Վիքիմեդիա նախագծերի պատկերների եւ տեսաձայնային նիւթերի շտեմարան (http://commons.wikimedia.org/): Վիքիպահեստի շուրջ 18 միլիոն մեդիաֆայլերը ազատ արտօնագրով են, այսինքն՝ իւրաքանչիւր ոք հնարաւորութիւն ունի դրանք ազատօրէն օգտագործել, տարածել եւ ձեւափոխել թէ՛ Վիքիպեդիայում, թէ՛ որեւէ այլ տեղ, այդ թւում համացանցից դուրս, օրինակ՝ դասագրքերում, տպագիր հանրագիտարաններում, գրքերում, ֆիլմերում, լրատւամիջոցներում, համակարգչային ծրագրերում եւ այլն:
Աշխարհում միլիոնաւոր յուշարձաններ կան, սակայն դրանց միայն փոքր մասի լուսանկարներն են հասանելի ազատ արտօնագրով: Մրցոյթի կազմակերպիչների եւ մասնակիցների ցանկութիւնն այդ բացը լրացնելն է: Մրցոյթի նախապատրաստման ընթացքում հայերէն Վիքիպեդիայում են տեղադրւել Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում «պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձան»-ի կարգավիճակ ունեցող շուրջ 25.000 յուշարձանի ցանկերը: Մրցոյթի մասնակիցներն այդ ցուցակների օգնութեամբ կարող են իմանալ, թէ ինչ յուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք եւ լուսանկարել:
Մասնակիցներին աջակցելու եւ խրախուսելու համար՝ սեպտեմբերին «ֆոտոզբօսանքներ» են նախատեսւում՝ Երեւանում, Գիւմրիում, Վանաձորում, Գորիսում եւ Շուշիում:
Մրցոյթի տեղական յաղթողներին որոշելու է արհեստավարժ ժիւրին: Լաւագոյն լուսանկարները կը մասնակցեն ցուցահանդէսի: Դրանից բացի՝ առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կը ստանան արժէքաւոր մրցանակներ: Կը լինեն նաեւ յատուկ մրցանակներ:
Լաւագոյն 10 լուսանկարներն անցնելու են միջազգային փուլ: Միջազգային ժիւրին կընտրի բոլոր երկրների լաւագոյն 10 լուսանկարները: Այստեղ եւս կը լինեն մրցանակներ եւ ցուցահանդէսներ:
«Վիքին սիրում է յուշարձաններ 2013» լուսանկարչական մրցոյթն արդէն երկրորդ անգամ գրանցւել է Գինէսի մրցանիշերի գրքում՝ որպէս երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցոյթ: Նախորդ տարի մրցոյթի լուսանկարների թիւը գերազանցել է 350.000-ը: Այս տարի սպասւում է, որ այդ թիւը է՛լ աւելի կաճի:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտա-կրթական-հասարակական կազմակերպութիւնը ստեղծւել է 2013 թւականին: Այն նպատակ ունի աջակցել եւ խթանել «Վիքիմեդիա» նախագծերի զարգացումը՝ Հայաստանում:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ
    Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ

    16 մարտ 2019-ին սկսաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի Լիբանան այցելութիւնը: Պետական նախարարին կ՛ընկերակցի Արցախի Շահումեան շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։