Հա

Հասարակական

09/06/2012

ՄԱՄՈՒԼ - Հրապարակի վրայ է «Արմինիըն ռիւիւ»-ի վերջին համարը

Լոյս տեսաւ «Արմինիըն ռիւիւ»-ի վերջին համարը: Երկար տարիների ոչ-թեմատիկ սովորութիւնից հեռու մնալով՝ «Ռիւիւ»-ի այս համարը երկու թեմատիկ համարներից յետոյ լոյս է տեսնում եւ ներառում է չորս գիտական յօդւածներ, մի քանի գրախօսականներ եւ վերլուծականներ:
altՎերջին համարի բացումն է կատարում Արա Սանճեանի քննարկումը, որն անդրադառնում է պատմաբանների մարտահրաւէրներին, սահմանափակումներին եւ հնարաւորութիւններին, երբ խոր հետազօտութիւններ են իրականացնում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) մասին: Գրութիւնն անդրադառնում է գիտնականների համար նիւթերի սահմանափակմանը, լինեն դրանք գիտական հետազօտութիւններ թէ՝ անձնական յուշագրութիւններ: Յատկապէս, նշւել է արխիւային նիւթերի հասանելիութեան անհրաժեշտութիւնը, որը հնարաւորութիւն է տալիս գրելու եւ գնահատելու ՀՅԴ-ի պատմութիւնը, յատկապէս 1924 թւականից այս կողմ Սփիւռքի իր գործունէութիւնը:

Պետրոս Տէր-Մաթոսեանի հեղինակութեամբ մի այլ գրութիւն Երուսաղէմի հայոց պատրիարքարանի արխիւային նիւթերի համապարփակ հետազօտութիւնն է: Հակիրճ նկարագրում կատարելուց յետոյ, թէ որ վայրերում են գտնւում դրանք, գրութիւնը մանրամասնօրէն անդրադառնում է պատրիարքարանի մօտ գտնւող արխիւային նիւթերին: Տէր-Մաթոսեանը ապա արխիւները ներկայացնում է՝ հիմնւելով ենթաթեմաների եւ թւականների վրայ: Սա առաջին հրապարակային քննութիւնն ու վերլուծութիւնն է Երուսաղէմի պատրիարքարանի մօտ գտնւող Հայոց Ցեղասպանութեանն առնչւող նիւթերի:
Երրորդ յօդւածը համատեղ աշխատանքն է Քէյթի Է. Փիրսի, Հովարդ Գիլզի, Քրիստոֆեր Հայէքի, Վալերի Բարքրի եւ Չառլզ Չոյի միջեւ ու հետաքրքիր համեմատութիւն է Հայաստանի Հանրապետութեան եւ ԱՄՆ-ի քաղաքացիների մօտեցման մասին՝ իրենց համապատասխան ոստիկանութեան ուժերի հանդէպ: Հետազօտութիւնը ոչ միայն քննում է քաղաքացիների վերաբերմունքը, այլեւ փորձում է չափել յարգանքն ու վստահութիւնը, որ քաղաքացիները տածում են իրենց իրաւապահ մարմինների հանդէպ: Գրութիւնը հիմնւած է մանրամասն տեսական շրջանակի վրայ եւ պատկերացում է տալիս իւրաքանչիւր երկրում հասարակութեան եւ իրաւապահ մարմինների յարաբերութեանց մասին:
Չորրորդ գրութեան հեղինակն է Արմէն Բայբուրթեանը, որը գիտական հետազօտութեան եւ դիւանագէտի անհատական յուշերի միախառնումն է: Լինելով Հնդկաստանում Հայաստանի Հանրապետութեան առաջին դեսպանը՝ նա անմիջականօրէն ձեւաւորել եւ հետեւել է երկկողմանի յարաբերութեանց ստեղծմանը: Յօդւածը կարճ պատմական տալուց յետոյ՝ կենտրոնանում է Երեւանի եւ Նոր Դելհիի համագործակցութեան շարունակաբար աճող մակարդակի վրայ. գրութեան ընդմիջից հանրութեան են ներկայացւում նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան առաջին տարիների ռազմավարական որոշ առաջնահերթութիւնները:
Պէտք է նաեւ նշել, որ «Արմինիըն ռիւիւ»-ի թւայնացման աշխատանքն ընթացքի մէջ է, եւ արդէն այս աշխատանքի նախնական փուլերն աւարտւել են: Անկիւնադարձային է աղբիւրների հարստութիւնը, որ հաւաքւել է վաթսուն տարիների համարներում: Եւ որքան մօտենում է «Ռիւիւ-ի 65-ամեակը՝ նրա խմբագրական կազմն իր նւիրւածութիւնն է հաստատում նման արդիւնաւէտ ապագայի համար: Աջակցելու եւ յաւելեալ տեղեկութեանց համար դիմէ՛ք խմբագրին Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Տարեկան բաժանորդագրութեան սակն է ԱՄՆ 30 դոլար՝ անհատների համար եւ ԱՄՆ 60 դոլար՝ հաստատութիւնների համար՝ ԱՄՆ-ում, իսկ Միացեալ Նահանգներից դուրս՝ 35 եւ 70 ԱՄՆ դոլար: Բաժանորդագրութիւնները կատարւում են թերթի կայքէջի միջոցով: Բոլոր բաժանորդագրութեան, պատւէրների եւ նորոգման հայցերը պէտք է ուղղւեն՝
Armenian Review, Inc., 80 Bigelow Avenue, Watertown, MA 02472-2012
Իմէյլով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ հեռախօսելով (617) 926-4037

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։