Հա

Հասարակական

Շաբաթ, 09 Յունիսի 2012 11:28

ՀԱՅԱՍՏԱՆ - Թաթուլ Յակոբեանի «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի շնորհահանդէսը

alt«Ազդակ» - Վերջերս «Ազդակ»-ի եւ «Ուրբաթ» ակումբի գործակցութեամբ Երեւանում տեղի ունեցաւ «Ազդակ»-ի երեւանեան աշխատակից Թաթուլ Յակոբեանի «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի շնորհանդէս-վաճառքը: Գրքում ներկայացւել են Հայաստանի առաջին անկախ Հանրապետութիւնից մինչեւ մեր օրերը պատմական կարեւորագոյն դրւագներ՝ մասնաւորապէս հայ-թուրքական յարաբերութեանց առնչւող:

Ձեռնարկի ընթացքում Թաթուլ Յակոբեանն ասաց, որ գիրքը գրելու համար ութ տարի է պահանջւել: «Հայաստանի պատմութիւնը սարսափելի կերպով կեղծւում է: Ես պատրաստւում եմ առաջիկայ տասը տարիների ընթացքում եւս երեք գրքով ներկայացնել Հայաստանի պատմութիւնը: «Խորհրդային Հայաստան» խորագրով երկու գիրք եւս կը ներկայացնեմ, որտեղ արտացոլւած կը լինի Հայաստանի իրական պատկերը»,- ասաց Թ. Յակոբեանը: Թաթուլ Յակոբեանի առաջին գիրքը՝ «Կանաչ ու սեւ. արցախեան օրագիր» խորագրով, 2008 թւականին հրատարակւելուց ի վեր ունեցել է հայերէն երեք հրատարակութիւն, ինչպէս նաեւ թարգմանւել է ռուսերէնի, անգլերէնի, արաբերէնի եւ թուրքերէնի:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։