Հա

Հասարակական

07/06/2012

alt«yerkirmedia.am» - Ստեփանակերտի նոր օդանաւակայանը, ամենայն հաւանականութեամբ, կը բացւի այս տարւայ ամռանը,- «Նովոստի-Արմենիա» գործակալութեանը յայտնել է ԼՂՀ-ի Քաղաքացիական աւիացիայի վարչութեան աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիէլեանը:
ԼՂՀ-ի կառավարութիւնը մայիսի 29-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է ԼՂՀ-ի օդանաւակայանային եւ թռիչքների աէրոնաւիգացիայի սպասարկման սակագները, ինչպէսեւ՝ թռիչքային կանոնները:

«Ներկայում զբաղւած ենք փաստաթղթային աշխատանքով, իրականացւում են օդանաւակայանի եւ աէրոնաւիգացիոն ծառայութեան սերտիֆիկացման աշխատանքները: Փորձում ենք իրաւական դաշտ ստեղծել, որը թոյլ կը տայ թռիչքներ իրականացնել միջազգային չափանիշերին համապատասխան, ինչպէս նաեւ անել ամէն ինչ, որպէսզի ընդունւած իրաւական ակտերը եւ նորմատիւային հրամանները լիովին համապատասխանեն ICAO-ի հաստատած պահանջներին եւ սահմանափակումներին, ու գրեթէ գտնւում ենք եզրափակիչ փուլում»,- ասել է Ա. Գաբրիէլեանը:
Նրա ասութեամբ՝ այսօրւայ դրութեամբ թռիչքների սակագները դեռ որոշւած չեն, սակայն դրանք բաւականին մատչելի կը լինեն:
Նա յայտնեց նաեւ, որ թռիչքները կիրականացւեն ամէն օր, իսկ որոշ ժամանակ անց օրը մի քանի անգամ, ինչը կապւած է ուղեւորահոսքի հետ:
Ստեփանակերտի նոր օդանաւակայանը կը կարողանայ սկզբնական շրջանում սպասարկել ժամում 100 ուղեւորի, իսկ ուղեւորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» աւիաընկերութիւնը:
Ինչպէս աւելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալութեանը տեղեկացրել է ԼՂՀ-ի վարչապետ Արա Յարութիւնեանը, սկզբում օդանաւակայանից կիրականացւեն Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ չւերթերը, սակայն օդանաւակայանը կառուցւում է նաեւ այլ ուղղութիւններով թռիչքներ իրականացնելու հեռանկարով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը 2011 թ. մարտի վերջին յայտարարել էր, որ Ստեփանակերտի օդանաւակայանի կողմից սպասարկւող չւերթի առաջին ուղեւորը կը լինի: Նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնն օդային տարածութեան օգտագործման իրաւունք ունի, եւ դրանում կասկած լինել չի կարող:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։