Հա

Հասարակական

Հինգշաբթի, 07 Յունիսի 2012 11:16

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշւին շահելու նւազագոյն հնարաւորութիւնն անգամ անթոյլատրելի է

alt«Համահայկական» լրատու ցանց - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ վէճ ծագեց խորհրդի կազմում նոր անդամի, այն է՝ Հայկական միջազգային բժշկական կոմիտէի նախագահ Ջերի Մանուկեանի ընդգրկման շուրջ: Վերջնիս թեկնածութիւնն առաջարկել էր Հայաստանի նախագահ, ինչպէս նաեւ խորհրդի նախագահ Սերժ Սարգսեանը, սակայն կազմակերպութեան տեղական մարմինների մի շարք ներկայացուցիչների դժգոհութիւնն էր առաջ բերել: Տարբեր երկրների տեղական մարմիններից մի քանի հոգի հանդէս եկան ընդլայնման եւ խորհրդում նոր անձանց «նշանակման» դէմ:

Նրանց ասութեամբ՝ Հոգաբարձուների խորհուրդն ընդլայնելու կարիք չկայ, իսկ եթէ կազմակերպութիւնն ուզում է համագործակցել հիմնադրամի հետ, ապա կարող է անել նաեւ առանց կազմի մէջ ընդգրկւելու: Բացի այդ՝ անդամներից մէկն ընդգծել է, որ անդամակցութիւնը Հոգաբարձուների խորհրդին թոյլ կը տայ դրամահաւաք իրականացնել կազմակերպութեան անունից, ինչն անթոյլատրելի է:
Ի վերջոյ, հարցը քւէարկութեան առաջադրւեց, եւ քանի որ տեղական մարմինների ներկայացուցիչները ձայնի իրաւունք չունէին, թեկնածութիւնն ընդունւեց մեծ տարբերութեամբ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։