Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 06 Յունիսի 2012 13:02

Թուրքիայում ձերբակալւել է Արաքս գետի վրայ խաղաղութեան աղաւնիներ բաց թողած քաղաքապետը

 

altԵրեւան, «Արմէնպրես» - Թուրքիայում ձերբակալել են Հայաստանի հետ սահմանակից Իգդիրի նահանգի Թուզլուջայի քաղաքապետ, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան անդամ Ահմեդ Սալիթ Թուրքանին եւ նրա վեց աշխատակիցներին, որոնք մեղադրւում են պետական յայտամրցոյթներում խարդախութիւններ անելու մէջ: Այս մասին, ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, յայտնել է թուրքական «Հիւրրիէթ» թերթը:

Թուզլուջայի քաղաքապետը յայտնի է դարձել այն բանից յետոյ, երբ հայկական այդ բնակավայրի Թուրքիայի կողմից բռնազաւթման 91-րդ տարելիցի կապակցութեամբ 2011 թւականի աշնանը մօտեցել է սահմանային Արաքս գետի ափին, բաց թողել խաղաղութեան աղաւնիներ եւ ջուրը նետել կարմիր եւ սպիտակ մեխակներ:
Թուրքանն այն ժամանակ յայտարարել էր. «Բոլոր սահմաններում խաղաղութեան վերականգնման յոյսով մենք աղաւնիներ ենք բաց թողոնում, իսկ սահմանից այն կողմ ապրող մեր հայ հարեւանների հետ համատեղ քայլերի համար գետ ենք նետում այս մեխակները»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։