Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 06 Յունիսի 2012 12:59

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմն ընդլայնւել է

«yerkirmedia.am» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստին: Այս տարի լրանում է հիմնադրամի 20-ամեակը եւ ՀՀ նախագահն իր ողջոյնի խօսքում շեշտեց, որ միասին մեծ ճանապարհ են անցել: Հիմնադրամի քսանամեակի առթիւ նրա մի շարք անդամներ պարգեւատրւել են:

alt

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Տէրունական աղօթքից յետոյ՝ նիստը շարունակեց աշխատանքները: Ներկայ էին հիմնադրամի Սփիւռքի եւ տեղական մարմնի 36 ներկայացուցիչներից 31-ը: Նիստի օրակարգում ընդգրկւած էր Հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամներ ընդգրկելու մասին դրոյթը: Սերժ Սարգսեանի առաջարկով՝ քւէարկութեանը դրւեց Հայկական բժշկական միջազգային կոմիտէի նախագահ Ջերի Մանուկեանի թեկնածութիւնը՝ Հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու համար: Քւէարկութեամբ Ջերի Մանուկեանն ընտրւեց խորհրդի անդամ, իսկ Արա Վարդանեանն էլ վերընտրւեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն:
Հիմնադրամի գործունէութեան վերաբերեալ տեսաֆիլմում ներկայացւեցին 2011 թւականի ընթացքում կատարած աշխատանքների արդիւնքները, իսկ նիստում նաեւ հիմնադրամի գործադիր վարչութիւնը հանդէս եկաւ 2011 թւականի աշխատանքների վերաբերեալ հաշւետւութեամբ:
ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանն էլ շնորհաւորեց ներկաներին՝ հիմնադրամի գործունէութեան 20-ամեակի կապակցութեամբ՝ նշելով, որ կառոյցն անգնահատելի աւանդ ունի հայկական երկու անկախ պետութիւնների կայացման ու զարգացման, ինչպէս նաեւ Հայրենիք-Սփիւռք կապերի ընդլայնման ու խորացման գործում:
«Անհնարին է պատկերացնել մեր հանրապետութեան սոցիալ-տնտեսական զարգացումը՝ առանց հիմնադրամի աջակցութեան»,- ասել է ԼՂՀ-ի նախագահը, եւ առաջարկել է 2012 թւականի ծրագրերում ընդգրկել Արցախում գիւղական համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը: Առաջարկն ընդունւել է եւ ներառւել 2012 թ. հեռուստամարաթոնի ծրագրի մէջ:
Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը նշել է, որ հիմնադրամը հաւասարապէս նախագծեր է իրականացնում, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ՝ Արցախում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։