Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 06 Յունիսի 2012 12:46

ԹՈՒՐՔԻԱ - Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան մասին վէպ է լոյս տեսել

alt«tert.am» - Թուրքիայում լոյս է տեսել Բիննազ Օների Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Յետեւում մնացածները» գիրքը:
Ինչպէս տեղեկացրել է «Ակօս»-ը, գրքում պատմւում է, թէ ինչպէս 1915 թւականի ընթացքում տեղահանւած հայերից ոմանք իրենց աղջիկ զաւակների կեանքը փրկելու համար՝ նրանց բարեկամ թուրք ընտանիքների են յանձնել:

Օներն ասել է, որ իր վրայ շատ են ազդել այն մայրերի պատմութիւնները, որոնք ստիպւած են եղել թողնել իրենց զաւակներին՝ նրանց կեանքը փրկելու համար: «Մօր համար զաւակին թողնելը մահւանից էլ վատ է: Միայն մայրը կը հասկանայ մի ուրիշ մօր զգացածը: Երեխայից բաժանւելու ցաւը միայն մայրերը կարող են զգալ»,- ասել է նա:
Այն հարցին, թէ ինչու է գրել այդ գիրքը, Օները պատասխանել է. «Մայրերի իրենց ձագուկներին թողնելու պատմութիւնը շատ ծանր ազդեցութիւն ունեցաւ վրաս: Ամէն զգայուն ոք կազդւի այդ պատմութիւններից»:
Վէպում պատմւում է այն մասին, որ Ուրֆայի Քայալըք գիւղում 1915 թւականի օգոստոսին սկսած «մահւան երթին» դուրս գալուց առաջ որոշ ընտանիքներ ստիպւած են լինում թողնել իրենց աղջիկներին: Աւելի ուշ մանկահասակ աղջիկներին ստիպում են ամուսնանալ իրենցից տարիքով շատ մեծ տղամարդկանց հետ եւ բռնութեամբ մուսուլման են դառնում: «Այսինքն՝ ոչ թէ պատմել եմ այն մասին, թէ այդ երեխաները ինչպէս փրկւեցին, այլ՝ այն մասին, թէ ինչպէս իրենց ինքնութիւնից կտրւելով՝ հոգեպէս ոչնչացան»,- ասել է հեղինակը:
Ուրֆայի Քայալըք գիւղի գիւղապետը մինչեւ հայերի տեղահանութիւնը՝ լսում է նրանց սպառնացող վտանգի մասին եւ տեղեկանում, որ նրանց պատրաստւում են տեղահանել իրենց հողերից: Լսում է, թէ ինչեր են տեղի ունենում հայ աղջիկների հետ գաղթի ճանապարհներին: Սակայն, քանի որ ինքը հայերին իր եղբայրներն էր համարում, որոշում է փրկել գոնէ աղջիկ երեխաներին: Նա հաւաքում է հայերին եւ տեղեկացնում, որ գաղթի ընթացքում կօգնեն աղջիկներին գիւղում թաքցնել, որպէսզի աւելի ապահով լինեն:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում, սակայն, Թուրքիան դժոխքի է վերածւում: Գրքում նկարագրւում է, թէ ինչպէս է դատարկւում Անատոլիան, ինչպէս են մարդիկ պայքարում ողջ մնալու համար՝ յաղթահարելով սովն ու պատերազմը: Ներկայացւում է նաեւ աղջիկների ողբերգութիւնը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ