Հա

Հասարակական

17/03/2012

altԼրատու ցանց - Կիրակի, մարտի 11-ին բասկետբոլի հռչակաւոր խաղացող Լամար Օդըմի եւ իր կնոջ՝ Քլոյի Քարտաշեանի «Քլոյի եւ Լամար» ծրագրի մէկ մասը յատկացւել էր Հայոց Ցեղասպանութեան քննարկմանը, որի շնորհիւ՝ կիրակի եւ երկուշաբթի օրերում Ցեղասպանութեան շուրջ հետաքրքրութիւնը զգալի աճ է արձանագրել համացանցի վրայ: Ըստ «Գուգըլ»-ի հաղորդած տեղեկութեանց՝ մարտի 11-ին Հայոց Ցեղասպանութիւնը 10-րդ հորիզոնականի էր հասել ամենաշատ փնտրւած բառերի ցանկում, իսկ մարտի 12-ին՝ 16-րդ հորիզոնականի:

Աւելի քան երկու միլիոն հոգի են դիտել ծրագիրը, որի ընթացքում ծրագրի պրոդիւսերների խնդրանքով՝ Ցեղասպանութեան կրթական ծրագիրը տեղեկութիւններ է տրամադրել, ինչպէս նաեւ ցուցադրւել են Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կողմից կազմակերպւած ցոյցերից տեսարաններ, որոնք համադրւել էին՝ Արմէն Վարդանեանի ու Ջաստին Գալաճեանի կողմից:
Ցեղասպանութեան կրթական ծրագրի գործադիր վարիչ Րաֆֆի Մոմճեանը ողջունեց այն իրողութիւնը, որ սոյն ծրագիրը կարողացել է Ցեղասպանութեան հարցի շուրջ հետաքրքրութիւն առաջացնել հսկայ զանգւածի մօտ:
Ծրագրի ընթացքում Հայոց Ցեղասպանութեան հարցը քննարկման նիւթ է դարձել, երբ Օդըմը հրաւէր է ստացել՝ խաղալու թուրքական բասկետբոլի մի խմբից, սակայն Օդըմը վերջապէս որոշել է ԱՄՆ-ում մնալ՝ նկատի ունենալով Քլոյիի զգայնութիւնները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։