Հա

Հասարակական

17/03/2012 - 11:30

altՄարտի 13-ը մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան տարեդարձն էր: Տարին յոբելեանական է եւ զուգադիպում է հայ ժողովրդի մեծ զաւակի ծննդեան 115-ամեակին: Այս առիթով մարտի 13-ին Չարենցի տուն-թանգարանի մօտ հաւաքւեցին դպրոցականներ, ուսուցիչներ, գրողներ ու գրասէրներ: Ապա ամբողջ չարենցասէրների հոյլը քայլեց մինչեւ հանճարեղ բանաստեղծի յուշարձան, որտեղ մեխակներ դրեցին 115 դպրոցականներ:

Ելոյթ ունեցան՝ Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանը, Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը եւ դերասան Ազատ Գասպարեանը:
Երեկոյեան ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը այցելեց Չարենցի տուն-թանգարան եւ հայ հանճարի դիմանկարների ցուցահանդէսի բացումը կատարեց:

ՏԻԳՐԱՆ ԴԱՒԹԵԱՆ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։