Հա

Հասարակական

24/06/2014 - 10:50

«Բուստան» դպրոցը

«Բուստան» մասնաւոր դպրոցը հիմնւել է 1942 թւականին՝ վաստակաւոր ուսուցչուհի Մարգարիտ Սարվարեանի միջոցով՝ Թեհրանի Սաադի պողոտայի Մաթբուի փողոցում՝ 2000 քառ. մետր տարածքում:
1957 թւականին դպրոցն ունեցել է 653 աշակերտ եւ 31 ուսուցիչ, որոնցից 17-ը հայ եւ 14-ը պարսիկ են եղել: Նոյն թւականին դպրոցի տեսուչը եղել է Սոնիա Պալասանեանը, որը Մարգարիտ Սարվարեանի դուստրն էր:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ


«Բուստան» մասնաւոր դպրոցը հիմնւել է 1942 թւականին՝ վաստակաւոր ուսուցչուհի Մարգարիտ Սարվարեանի միջոցով՝ Թեհրանի Սաադի պողոտայի Մաթբուի փողոցում՝ 2000 քառ. մետր տարածքում:
1957 թւականին դպրոցն ունեցել է 653 աշակերտ եւ 31 ուսուցիչ, որոնցից 17-ը հայ եւ 14-ը պարսիկ են եղել: Նոյն թւականին դպրոցի տեսուչը եղել է Սոնիա Պալասանեանը, որը Մարգարիտ Սարվարեանի դուստրն էր: Դպրոցն ունեցել է մանկապարտէզ եւ վեցամեայ տարրական երկսեռ աշակետրներ:
1971-72 ուսումնական տարեշրջանում դպրոցն ունեցել է 28 դասարան, 939 աշակերտներ, 60 ուսուցիչ, որոնցից 30-ը հայ եւ 30-ը պարսիկ են եղել: Սոյն թւականին դպրոցի արտօնատէրերը եղել են՝ Զարեհ եւ Էդւարդ Պալասանեանները, որոնք Սոնիա Պալասանեանի որդիներն էին:
Ինչ վերաբերում է «Բուստան» դպրոցի հիմնադիր Մարգարիտ Սարվարեանի կենսագրական տւեալներին, նշենք, որ իրանահայ կրթադաստիարակչական մարզի երախտաւոր, բազմավաստակ մանկավարժուհի Մարգարիտ Սարվարեանը (Յարութիւնեան) ծնւել էր 1885 թւականին՝ Թբիլիսիում:
Նախնական կրթութիւնը տեղի հայկական, իսկ միջնակարգը՝ ռուս-վրացական դպրոցներում ստանալուց յետոյ՝ աւարտում է Ֆրոբէլեան մանկավարժական բարձրագոյն շրջանը: Ուսուցչական գործունէութիւնը ուսումնառութեան զուգընթաց՝ սկսել է 1901 թւականին՝ Թբիլիսիում: 1905 թւականին, Թեհրանի «Հայկազեան» դպրոցների տեսչութեան հրաւէրով, գալիս է Իրան, ուր սկսում է իր մանկավարժական գործունէութեան հիմնական շրջանը, որը տեւում է մինչեւ 1951 թւականը:
Թեհրանում, կրթա-դաստիարակչական գործունէութեան զուգընթաց, նա մասնակցում է դրպոցին կից կազմակերպւած Թատերասիրաց ընկերութեան բեմադրութիւններին, ուր ծանօթանում է բեմական սիրող Մկրտիչ Սարվարեանի հետ, որոնք ամսունանում են:
Ունի ռուսերէնից հայերէնի թարգմանչական աշխատանքներ:
1910 թւականին հիմնում է առաջին հայկական մանկապարտէզը՝ Իրանում, որը ղեկավարւում էր Իրանում անցեալ չունեցող մանկավարժական նորագոյն մեթոդներով:
Միաժամանակ, պաշտօնավարարել է Թեհրանի բարեգործական ընկերութեան հիմնած մանկապարտէզում, 1920 թւականին, եւ Խորհրդային դպրոցին կից հիմնած մանկապարտէզում, որպէս ղեկավար, 1921 թւականին:
1928 թւականին ԹՀԵԴՆԱ (Թեհրանի «Հայկազեան» երկսեռ դպրոցի նախկին աշակերտներ) միութեան նախաձեռնութեամբ տօնակատարւում է նրա մանկավարժական գործունէութեան 25-ամեայ յոբելեանը, որը ջերմ արձագանգ է գըտնում Իրանի հայաշատ բոլոր քաղաքներում:
1935 թւականին, իր մանկավարժական աշխատանքին զուգընթաց, սկսում է մանկա-պատանեկան «Նոր հասկեր» երկշաբաթաթերթի հրատարակութիւնը, որն ունեցաւ կարճատեւ կեանք: Այն հրատարակւում էր նրա եւ իր ընտանիքի անդամների ջանքերով:
1951 թւականի աշնանը մեծ շուքով տօնակատարւում է նրա մանկավարժական գործունէութեան յիսնամեայ յոբելեանը:
Բեղմնաւոր գործունէութեան դափնեպսակի արժանացած Մարգարիտ Սարվարեանն իր մահկանացուն կնքում է 1952 թւականի յունւարի 27-ին, Թեհրանում, արժանանալով ազգային յուղարկաւորութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։