Հա

Հասարակական

09/07/2014 - 09:40

Հանրային հեռուստաընկերութիւնը վերազինման նպատակով՝ իրականացրել է 1 միլիարդ դրամի ներդրում

Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնը ներդրումային ծրագրի շրջագծում իրականացնում է ծաւալուն վերազինման աշխատանքներ, ինչը հնարաւորութիւն կը տայ անցնել բարձր յստակութեամբ պատկերի (HD) թւային հեռարձակմանը, ինչպէս նաեւ ապահովել հաղորդումների համապատասխանութիւնը միջազգային հեռարձակող կառոյցների որակական չափանիշերին:

«armenpress.am» - Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնը ներդրումային ծրագրի շրջագծում իրականացնում է ծաւալուն վերազինման աշխատանքներ, ինչը հնարաւորութիւն կը տայ անցնել բարձր յստակութեամբ պատկերի (HD) թւային հեռարձակմանը, ինչպէս նաեւ ապահովել հաղորդումների համապատասխանութիւնը միջազգային հեռարձակող կառոյցների որակական չափանիշերին:
Միաժամանակ, Հայաստանի կառավարութիւնը 2013 թւականի սեպտեմբերի 26-ի «Ներդրումային ծրագրի շրջագծում «Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն» փակ բաժնետիրական ընկերութեան կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դէպքում մաքսային մարմինների կողմից հաշւարկւած ԱԱՀ գումարների վճարման ժամկէտը մինչեւ երեք տարով յետաձգելու մասին» որոշման յաւելւածը կը շարադրի նոր խմբագրութեամբ՝ համաձայն յաւելւածի: Որոշման նախագիծն ընդգրկւած էր գործադիրի յունիսի 26-ի նիստի օրակարգում:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ վերազինման աշխատանքների շրջագծում իրականացւել է շուրջ 1 մլրդ. դրամի ներդրում՝ տւեալ բնագաւառում առկայ ժամանակակից սարքաւորումների ձեռքբերման համար:
«Հաշւի առնելով վերոգրեալը, ինչպէս նաեւ այն, որ ընկերութեան կողմից արդէն իսկ ներմուծւել են բոլոր ապրանքները, անհրաժեշտութիւն է առաջացել համապատասխան փոփոխութիւնը իրականացնել որոշման յաւելւածում»,- նշւած է նախագծի հիմնաւորման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։