Հա

Հասարակական

27/09/2014 - 10:20

Արցախը համաշխահային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը բարեկեցութեան, բնակչութեան՝ իրենց կեանքով բաւարարւածութեան համաշխարհային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից: Այն աշխարհի 135 երկրների շարքում 78-րդն է: Ինդեքսում, որը բացայայտում է ոչ միայն այն, թէ որքան հարուստ կամ որքան առողջ են այս կամ այն երկրի բնակիչները, այլ թէ որքան լաւ են նրանք զգում իրենց երկրում, առաջին տեղում Պանաման է, ամենավերջին տեղերում՝ Սիրիան եւ Աֆղանստանը:

«armenpress.am» - Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը բարեկեցութեան, բնակչութեան՝ իրենց կեանքով բաւարարւածութեան համաշխարհային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից: Այն աշխարհի 135 երկրների շարքում 78-րդն է: Ինդեքսում, որը բացայայտում է ոչ միայն այն, թէ որքան հարուստ կամ որքան առողջ են այս կամ այն երկրի բնակիչները, այլ թէ որքան լաւ են նրանք զգում իրենց երկրում, առաջին տեղում Պանաման է, ամենավերջին տեղերում՝ Սիրիան եւ Աֆղանստանը: Բարեկեցութեան ծրագրերի իրականացմամբ յայտնի «Gallup and healthways» ընկերութեան կողմից կազմւած ինդեքսում ԱՄՆ-ը 12-րդն է, Անգլիան՝ 26-րդը, Գերմանիան՝ 29-րդը, Ֆրանսիան՝ 51-րդը, Ռուսաստանը՝ 62-րդը, Հայաստանը՝ 112-րդը: Վարկանիշային աղիւսակում նաեւ նորանկախ Կոզովօն է՝ 39-րդ տեղում:
Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետութիւնում իրենց կենսապայմաններով բաւարարւած են աւելի շատ մարդիկ, քան նաւթադոլարների մէջ լող տւող Ադրբեջանում (111-րդ տեղ) ու Եւրոմիութիւնում տեղ զբաղեցնելու նկրտումներ ունեցող Թուրքիայում (97-րդ տեղ):
Վարկանիշը կազմւել է՝ հիմնւելով իւրաքանչիւր երկրի բնակիչների կողմից հինգ հիմնական գործօնների գնահատման վրայ՝ նպատակադրւածութեան, սոցիալական կապերի, ֆինանսական եւ ֆիզիկական կարողութիւնների ու համայնքային ներգրաււածութեան:

Յարակից լուրեր

  • Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն
    Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն

    Հետաքրքրութեամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ Վիգէն Խաչատրյեանի արտայայտութիւնը, որ 1990-1995 թւականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցութիւն։ Սա կարող է անմեղ արտայայտութիւն է, պարոն Խաչատրեանը իր արտայայտած գաղափարներից մէկը շեշտելու համար ուզել է նշել, որ նոյնիսկ Դաշնակցութիւնը որոշ մի հանգրւանի բաժանւել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկայ մթնոլորտում կարելի է նաեւ մտածել, որ պարոն Խաչատրեանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցութիւն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

  • «Վարչապետը միտք արտայայտելիս պէտք է ստեղծի նաեւ դրա իրականացման մեխանիզմը». Արմէն Սարգսեան
    «Վարչապետը միտք արտայայտելիս պէտք է ստեղծի նաեւ դրա իրականացման մեխանիզմը». Արմէն Սարգսեան

    ՀՀ վարչապետը, եթէ մի միտք է արտայայտում, պէտք է ստեղծի համապատասխան մեխանիզմ՝ այդ միտքն իրականացնելու համար. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմէն Սարգսեանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինեանի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտայայտութեան ազդեցութիւնը բանակցային գործընթացի վրայ:

  • Թուրքիայից ներկրման ծաւալը աճման միտում ունի. կանգ առնել է պէտք
    Թուրքիայից ներկրման ծաւալը աճման միտում ունի. կանգ առնել է պէտք

    Սիրիական թնջուկն ինչ ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի տնտեսութեան վրայ։ Առաջին հայացքից թւում է՝ ոչ մի։

  • «Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կապող օղակի դերը Հայաստանին յաւելեալ առաւելութիւններ եւ յաղթաթուղթ կը տայ տնտեսական եւ քաղաքական ասպարէզում». ՀՀ-ում ՌԴ դեսպան
    «Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կապող օղակի դերը Հայաստանին յաւելեալ առաւելութիւններ եւ յաղթաթուղթ կը տայ տնտեսական եւ քաղաքական ասպարէզում». ՀՀ-ում ՌԴ դեսպան

    Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինը 24News.am պարբերականին տւած հարցազրոյցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ համագործակցութեան հեռանկարներին եւ ընդգծել Հայաստանի դերակատարութիւնն այդ յարաբերութիւնների զարգացման գործում:

  • Հակառակորդը յարձակման հող է նախապատրաստում, մենք նւազեցնում ենք ՊՆ-ի ծախսերը
    Հակառակորդը յարձակման հող է նախապատրաստում, մենք նւազեցնում ենք ՊՆ-ի ծախսերը

    Եթէ մենք նայենք այն գործողութիւններին, որ իրականացնում է մեր հակառակորդը՝ հռետորաբանութեան սաստկացում, դիւերսիոն գործողութիւններ, ռազմական բիւջէի կտրուկ ընդլայնում (յայտարարւել է՝ 21 տոկոսով), կը տեսնենք, որ դրանք ունեն երկու նպատակ՝ ստեղծել մեզ համար ծանր հոգեբանական ֆոն եւ Հայաստանի համար ստեղծել միջազգային մեկուսացում, որը հակառակորդի ձեռքերը կազատի ուժային գործողութիւնների գնալու համար. Յամենայն դէպս, այդպիսին է եղել 2016 թ. սցենարը, որ իր մօտ մասամբ յաջողւել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։