Հա

Հասարակական

02/11/2014

Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեան համար աճուրդի են հանւել Էլիա Գահվեջեանի աշխատանքները

Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեանը նւիրւած «Save the ArQ» նախաձեռնութեան կողմից Չիկագոյում կազմակերպւած դրամահաւաք-միջոցառմանը աճուրդի են հանւել երուսաղէմցի լուսանկարիչ, Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Էլիա Գահվեջեանի աշխատանքները: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ աճուրդին ներկայացւած լուսանկարները եղել են յայտնի լուսանկարչի երեք հազար աշխատանքներից բաղկացած հաւաքածուից:

«armenpress.am» - Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեանը նւիրւած «Save the ArQ» նախաձեռնութեան կողմից Չիկագոյում կազմակերպւած դրամահաւաք-միջոցառմանը աճուրդի են հանւել երուսաղէմցի լուսանկարիչ, Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Էլիա Գահվեջեանի աշխատանքները: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ աճուրդին ներկայացւած լուսանկարները եղել են յայտնի լուսանկարչի երեք հազար աշխատանքներից բաղկացած հաւաքածուից: Դրանց մի մասը նւիրաբերւել էր մեծանուն լուսանկարչի որդու՝ Գէորդ Գահվեջեանի կողմից:
«Այս միջոցառումը մեզ յիշեցրեց, որ հայկական ինքնութիւնը կապւած չէ միայն մեր համայնքի կամ Հայաստանի հետ, այն նշանակում է լինել վերազգային մշակութային միութեան մի մասը: Եւ Երուսաղէմի հայկական համայնքը դրա մի մասնիկն է, իրականում՝ շատ կարեւոր մասնիկը: Հայերը Երուսաղէմում ապրել են 1500 տարուց աւելի եւ շարունակում են կարեւոր դեր խաղալ քաղաքում: Բոլոր հայերը պէտք է հպարտ լինեն այդ ժառանգութեան համար: Եւ որպէս հայեր, որպէս քրիստոնեաներ՝ մենք պէտք է ուղիներ գտնենք այս կամ այն կերպ մեզ նւիրելու Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանման եւ վերականգման գործին»,- նշել է միջոցառման մասնակիցներից պրոֆեսոր Ռէյչէլ Գոշգարեանը:
Երուսաղէմցի հայազգի յայտնի լուսանկարիչ Էլիա Գահվեջեանը ծնւել է 1910 թւականին, Ուրֆա քաղաքում: Հայոց Ցեղասպանութեան ժամանակ սպանւել են փոքրիկ Էլիայի ծնողները եւ որբուկին փրկել է Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյցը եւ տեղաւորել Նազարէթի հայկական որբանոցում: Երուսաղէմի որբանոց ուղարկւելուց յետոյ Գահվեջեանը խորը հետաքրքրութիւն է ցուցաբերում լուսանկարչութեան հանդէպ: Տարիների ընթացքում իւրօրինակ արւեստագիտական ոճ է զարգացնում, որի շնորհիւ էլ դառնում է անգլիական մանդատի տակ գտնւող Պաղեստինի ամենակարեւոր լուսանկարիչը:
Գահվեջեանի առանձնայատկութիւնը կայանում է Պաղեստինի առօրեայ կեանքի սրտառուչ պահերն որսալու կարողութեան մէջ:

Յարակից լուրեր

  • Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս է բացւել
    Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս է բացւել

    Կանբերայում գործող Աւստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրաւունք» խորագրով ցուցահանդէս է բացւել, որը նւիրւած է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով գաղթածներից, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

  • «Անտեսանելի-տեսանելի»-ում իրանահայ Սեւակ Թովմասեանն է
    «Անտեսանելի-տեսանելի»-ում իրանահայ Սեւակ Թովմասեանն է

    Վաղը` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունենալու «Անտեսանելի-Տեսանելի» խորագրով ցուցահանդէսի բացմանը արարողութիւնը։

  • Չիկագոյում Երեւանեան պուրակ է բացւել
    Չիկագոյում Երեւանեան պուրակ է բացւել

    Նախօրէին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագօ մեգապոլիսում բացւել է Երեւանեան պուրակ։ Նախաձեռնութիւնը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետութեան պատւաւոր հիւպատոսութեանը եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաեւ տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանութիւնները։ «Chicago-Yerevan» անգլերէն նշագրումով Հայաստանում պատրաստւած վեց նստարաններ են տեղադրւել պուրակում։

  • Աւստրալացի պրոֆեսոր. «Հոլոկոստից առաջ օսմանեան հրեաներն աջակցում էին Հայոց Ցեղասպանութեան «ճարտարապետին»»
    Աւստրալացի պրոֆեսոր. «Հոլոկոստից առաջ օսմանեան հրեաներն աջակցում էին Հայոց Ցեղասպանութեան «ճարտարապետին»»

    1915-ի գարնանը Թալէաթն ամէն ինչ անում էր, որ միջազգային հարթակում խնդիրներ չլինեն, որպէսզի հարւածի հայերին, իսկ հրեաները վախենում էին նոյն ճակատագրին արժանանալ, ուստի չէին ողջունում ո՛չ հայամէտ, ո՛չ էլ զոհամէտ որեւէ գործողութիւն: Յունիսին Իսրայէլի Քնեսեթում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու համար քւէարկութիւնը չեղարկւեց՝ կառավարութեան բաւարար աջակցութեան բացակայութեան պատճառով:

  • «Իրականում ես Թուրքիայում ամենաբնիկն եմ»․ «Ստամբուլի աչք» Արա Գիւլէրն դարձաւ 90 տարեկան
    «Իրականում ես Թուրքիայում ամենաբնիկն եմ»․ «Ստամբուլի աչք» Արա Գիւլէրն դարձաւ 90 տարեկան

    Օգոստոսի 17-ին լրացել է աշխարհի 7 լաւագոյն լուսանկարիչներից մէկը համարւող պոլսահայ նշանաւոր լուսանկարիչ Արա Գիւլէրի 90-ամեակը։ 

    Թուրքական «NTV» հեռուստաալիքը յատուկ անդրադարձ է կատարել լեգենդար լուսանկարչի մասին՝ պատմելով նրա ընտանիքի, ստեղծագործական ուղու ու նւաճումենրի մասին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։