Հա

Հասարակական

22/11/2014 - 11:00

Սասնոյ ապստամբութեան 120-ամեակի նշում՝ Հալէպում

Նոյեմբերի 9-ի երեկոյեան, հալէպահայ համայնքի հոծ թւով բազմութիւն, աւելի քան 600 հոգի, հաւաքւել էին «Եսայեան» հանդիսասրահում ոգեկոչելու համար պատմական հին ու գրեթէ մոռացւած մի դէպք, որն արդէն ունի 120 տարւայ անցեալ, պատմութիւն...: Սասնոյ Ա ապստամբութիւնը՝ Մեծն Մուրադի գլխաւորութեամբ:

Նոյեմբերի 9-ի երեկոյեան, հալէպահայ համայնքի հոծ թւով բազմութիւն, աւելի քան 600 հոգի, հաւաքւել էին «Եսայեան» հանդիսասրահում ոգեկոչելու համար պատմական հին ու գրեթէ մոռացւած մի դէպք, որն արդէն ունի 120 տարւայ անցեալ, պատմութիւն...: Սասնոյ Ա ապստամբութիւնը՝ Մեծն Մուրադի գլխաւորութեամբ:
Ձեռնարկը նախաձեռնել էր ՍԴՀԿ-ի Տխրունի Ուսանողական-երիտասարդական միութիւնը, ու պէտք է շեշտել, որ կարողացել էր համախմբել տարբեր շրջանակների մեծաթիւ ներկայացուցչական դէմքերի ու մշակութասէր հասարակութեան, որոնք հաճոյքով հետեւեցին ծրագրին: Կոկիկ ու տպաւորիչ մի ծրագիր, որի ընթացքում յիշատակւեցին զօր. Անդրանիկն ու Գէորգ Չաւուշը, Հրայր Դժոխքն ու Տամատեանը...: Ակնյայտ էր, որ ձեռնարկը լաւագոյնս իրականացնելու համար Հնչակեան կուսակցութիւնը զօրաշարժի էր ենթարկել իր ամբողջ կարողականութիւնը:
Ծրագրի առիւծի բաժինը պրն. Յակոբ Գիւլվարդեանի կողմից բեմադրւած թատերական ներկայացումն էր, ուր ներկայացւում էին Սուլթան Համիդն ու իր գործակատարները մի կողմից, ու Մեծն Մուրադը եւ իր զինակից հայդուկները՝ միւս կողմից: Ընդմիջաբար, ընթերցւում էին պատմական դրւագներ, պարեր, ազգաշունչ երգեր...: Բեմական ներկայացումը, տեղ-տեղ, ծիծաղ էր առաջացնում իր հումորային պատկերներով, տեղ-տեղ էլ խոնաւացնում էր ներկաների աչքերը՝ իր փոխանցած ազդու եւ յուզիչ պատգամներով...:

141122d01a

Ձեռնարկի երկրորդ բաժնում՝ յարմար էր նկատւել հրապարակաւ պարգեւատրել Հալէպի Հնչակեան կուսակցութեան մի խումբ վետերանների, որոնք անցեալում, տարիներով, անսակարկ ծառայել էին կուսակցութեանը, ակումբին ու Կիլիկեան ճեմարանին: Այսպէս, բեմ հրաւիրւելով՝ ՍԴՀԿ-ի Հալէպի Շրջանի վարիչ մարմնի ատենապետ Սարգիս Գաւլաքեանը յուշամեդալով պարգեւատրեց Սարգիս Զգուշեանին, Յակոբ Օգճեանին, Ժան Տէր-Գէորգեանին, Սարգիս Գուզուեանին, Յակոբ Ապէճեանին, Րաֆֆի Բագարեանին եւ օր. Անայիս Զամանեանին:
Երեկոյի վերջում իր խանդավառ ու գօտեպնդիչ ելոյթով հանդէս եկաւ Յարութիւն Սելիմեանը: Նա դրւատեց համայնքում պարզւած միասնական ոգին, ու Սասնոյ ապստամբութեանը ակնարկելով՝ յիշեցրեց, որ հարիւր եւ աւելի տարիներից ի վեր «գործ» ունենք թուրքի հետ: Վերապատւելին, ինչպէս միշտ, մէկ անգամ եւս իր ափսոսանքը յայտնեց «Հալէպը լքողներ»-ի ու երկրից հեռացողների համար եւ հարկադրաբար՝ այն տեսակէտը պաշտպանեց, թէ հարկ է մնա՛լ, կառչել Հալէպին, խնամել ու վերականգնել Հալէպը...:

«Գանձասար»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։