Հա

Հասարակական

02/02/2015 - 11:10

«Հայոց պատերազմները եւ ռազմարւեստը» մատենաշարի հերթական հատորների շնորհանդէսը

ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն ընդգծեց, որ այս մատենաշարի լոյսընծայումը բանակի տօնին ընդառաջ խիստ կարեւոր է: Օհանեանի ասութեամբ՝ հայկական բանակը յաղթանակ է տօնել արցախեան պատերազմում, ինչը նաեւ անցեալի ունեցած փորձի ուսումնասիրութեան արդիւնք է: ՀՀ պաշտպանութեան նախարարը նշեց, որ անցեալի իմացութիւնը յոյժ կարեւոր է ներկան եւ ապագան կերտելու համար:

«panorama.am» - «Բանակի տօնի այս օրերին հանդէս ենք գալիս հայոց ռազմարւեստի մատենաշարով: Նախատեսւում է քառասուն հատորներ: Ես այս մատենաշարը նախաձեռնել եմ՝ սկսած այն օրւանից, երբ ցեղասպանութեան թանգարանի տնօրէն դարձայ: Քառասուն հատորեակը մեծ ամբիցիա է, այս հատորները կամփոփւեն նաեւ օտար լեզուներով՝ ռուսերէն եւ անգլերէն: Սրանով պէտք է հպարտանանք, սա պատերազմի մշակոյթի դրսեւորում է»,- յայտարարեց Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը՝ «Հայոց պատերազմները եւ ռազմարւեստը» մատենաշարի հերթական հատորների շնորհանդէսին:
Հայկ Դեմոյեանը նշեց, որ սա արդէն թւով հինգերորդ հատորն է, որը ներկայացնում է հայոց ռազմարւեստի մատենաշարը: Նշենք, որ մատենաշարը լոյս է տեսնում ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մեծ աջակցութեան ներքոյ:
ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն ընդգծեց, որ այս մատենաշարի լոյսընծայումը բանակի տօնին ընդառաջ խիստ կարեւոր է: Օհանեանի ասութեամբ՝ հայկական բանակը յաղթանակ է տօնել արցախեան պատերազմում, ինչը նաեւ անցեալի ունեցած փորձի ուսումնասիրութեան արդիւնք է: ՀՀ պաշտպանութեան նախարարը նշեց, որ անցեալի իմացութիւնը յոյժ կարեւոր է ներկան եւ ապագան կերտելու համար:
Հայ ռազմագիտութեան ուսումնասիրութեանը նւիրւած նախագծի առաքելութիւններից են հանդիսանում նաեւ տարբեր տարիքի ընթերցողներին հասցէագրւած թեմատիկ թողարկումները, որոնք որոշակի նպաստ են բերում հայ երիտասարդութեան ռազմա-հայրենասիրական դաստիարակութեանը:
Ըստ Դեմոյեանի՝ դրանք ուղեցոյցի դեր են կատարելու Ազգային բանակի զինւորների ու սպաների ռազմա-հայրենասիրական դաստիարակութեան եւ հայ ռազմարւեստի ուսումնասիրութեամբ զբաղւող դպրոցականների եւ ուսանողների համար:

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Հանրապետութեան նախագահ. «Իրանի զինւած ուժերին անարգողը Իրանի ժողովրդին է անարգում»
    Հանրապետութեան նախագահ. «Իրանի զինւած ուժերին անարգողը Իրանի ժողովրդին է անարգում»

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ներկայութեամբ, այսօր՝ առաւօտեան մեկնարկել է Բանակի օրւան նւիրւած զինւորական շքերթը:

  • Բանակի օրւայ առթիւ Իրանի տարբեր քաղաքներում կայացել է զօրահանդէս
    Բանակի օրւայ առթիւ Իրանի տարբեր քաղաքներում կայացել է զօրահանդէս

    Այսօր՝ ապրիլի 18-ին, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարանի տարածքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ երկրի ԶՈՒ-ի բարձրաստիճան հրամանատարակազմի ներկայութեամբ տեղի է ունեցել Բանակի օրաւայ առիթով զօրահանդէսը:

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

  • Մերի Աննա Օստերգարդ. Նորայայտ նիւթեր ՀՑԹԻ ֆոնդերում
    Մերի Աննա Օստերգարդ. Նորայայտ նիւթեր ՀՑԹԻ ֆոնդերում

    Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հաւաքածուն բոլորովին վերջերս համալրւել է թանգարանային բացառիկ արժեքներկայացնող նորայայտ միաւորներով, որոնք մեզ նւիրաբերել է յունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։