Հա

Հասարակական

07/05/2015 - 10:50

Հանդիպում՝ Կիպրոսի ՀՅԴ, Հայ Դատի յանձնախմբի եւ «ԷԴԷՔ»-ի անդամների հետ

Ապրիլի 28-ին, ընկերվարական «ԷԴԷՔ» կուսակցութեան գրասենեակում կայացաւ աշխատանքային նիստ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի եւ Հայ Դատի յանձնախմբի անդամներից բաղկացած պատւիրակութեան եւ «ԷԴԷՔ»-ի Կենտրոնական կոմիտէի անդամների միջեւ:
Նիստին մասնակցեցին «ԷԴԷՔ»-ի Կենտր. կոմիտէի անդամ եւ նախագահի տեղակալ Կոստաս Էֆստաթիուն ինչպէս նաեւ՝ նրա մամլոյ պատասխանատուն:

Ապրիլի 28-ին, ընկերվարական «ԷԴԷՔ» կուսակցութեան գրասենեակում կայացաւ աշխատանքային նիստ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի եւ Հայ Դատի յանձնախմբի անդամներից բաղկացած պատւիրակութեան եւ «ԷԴԷՔ»-ի Կենտրոնական կոմիտէի անդամների միջեւ:
Նիստին մասնակցեցին «ԷԴԷՔ»-ի Կենտր. կոմիտէի անդամ եւ նախագահի տեղակալ Կոստաս Էֆստաթիուն ինչպէս նաեւ՝ նրա մամլոյ պատասխանատուն:
Հայկական պատւիրակութեանը մաս էին կազմում Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանը եւ կոմիտէի անդամ Յակոբ Մանուկեանը, ինչպէս նաեւ ՀՄԸՄ - ՀԵՄ-ի վարչութեան ատենապետ Յակոբ Գազանճեանը:
Նիստի ընթացքում արծարծւեցին երկու կուսակցութիւնների յարաբերութիւնները ամրապնդելու անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ՝ ընկերվար միջազգայնականում (Socialist International) գործակցելու միջոցներ: Որոշւեց մօտ օրերս կազմակերպել աշխատանքային հանդիպում, երկու կուսակցութիւնների երիտասարդական միութիւնների անդամների միջեւ, իսկ ամռանը՝ կազմակերպել միացեալ միջոցառում:

Յարակից լուրեր

  • Աւարտւեց ՀՅԴ Երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը՝ Կիպրոսում
    Աւարտւեց ՀՅԴ Երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը՝ Կիպրոսում

    ՀՅԴ Միջին Արեւելքի եւ Եւրոպայի Երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը, որն իր աշխատանքներն սկսել էր 2016 թ. օգոստոսի 22-ին Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում, աւարտւեց օգոստոսի 28-ին:

  • ՀՅԴ երիտասարդական տարածաշրջանային բանակումն սկսեց Կիպրոսում
    ՀՅԴ երիտասարդական տարածաշրջանային բանակումն սկսեց Կիպրոսում

    ՀՅԴ Միջին Արեւելքի եւ Եւրոպայի Երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը իր աշխատանքներն սկսեց 2016 թ. օգոստոսի 22-ին, Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում:
    Բանակումին մասնակցում են կուսակցական 13 շրջանների աւելի քան 65 երիտասարդներ:

  • Միջկուսակցական հանդիպում՝ Կիպրոսում
    Միջկուսակցական հանդիպում՝ Կիպրոսում

    ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաչիկ Մուրադեանի գլխաւորած պատւիրակութիւնը, ուրբաթ, մայիսի 29-ին, Կիպրոսում հանդիպեց Ընկերվար Ժողովրդավարական շարժում կուսակցութեան (EDEK) փոխնախագահ Գոստիս Էֆստասիուի հետ:
    Քննարկւեցին Սիրիայի հակամարտութեանը առնչւող հարցեր, ինչպէս նաեւ դրա անդրադարձը փոքրամասնութիւնների վրայ ընդհանրապէս եւ սիրիահայութեան վրայ յատկապէս, երկու կուսակցութիւնների միջեւ գործակցութեան ծիրը ընդլայնելու հեռանկարները, եւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

  • Հանդիպում՝ Կիպրոսի Համայնավար «ԱՔԷԼ» կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի միջեւ
    Հանդիպում՝ Կիպրոսի Համայնավար «ԱՔԷԼ» կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի միջեւ

    Համայնավար ղեկավարը, Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի պատւիրակութեանը յանձնեց Եւրոպայի Ձախակողմեան կուսակցութիւնների բլոկի կողմից՝ Եւրոխորհրդարանի ներկայացւած թղթածրարը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ջանքերի կապակցութեամբ: Հանդիպման աւարտին, Կիպրիանուն, Այնէճեանը եւ Մանուկեանը պատասխանեցին «ԱՔԷԼ»-ի կենտրոնում հաւաքւած՝ Կիպրոսի հեռուստակայանների եւ լրատւական ցանցերի ներկայացուցիչների հարցումներին:

  • Լոյս է տեսել Ցեղասպանութիւնը վերապրածների կեանքը պատկերող «Հայերի ներկայութիւնը Իտալիայում 1915-2000 թթ.» գիրքը
    Լոյս է տեսել Ցեղասպանութիւնը վերապրածների կեանքը պատկերող «Հայերի ներկայութիւնը Իտալիայում 1915-2000 թթ.» գիրքը

    ՀՀ արտգործնախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան փոխանցմամբ՝ Իտալիայում ՀՀ դեսպանութեան հովանաւորութեամբ կայացած շնորհանդէսը, որին ներկայ են եղել Վենետիկի քաղաքապետարանի, հասարակական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ, կազմակերպւել է Հայկական մշակոյթի ուսումնասիրութեան եւ վաւերագրման Վենետիկի կենտրոնի կողմից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։