Հա

Հասարակական

17/05/2015 - 11:40

ՅԻՇԱՏԱԿ - Երգահան, խմբավար Ժոռա Մինասեան (Մահւան 40-օրեակի առթիւ)

Ապրիլի 8-ին, կեանքից հեռացաւ իրանահայ՝ երաժիշտ, խմբավար եւ երգահան Ժոռա Մինասեանը: Տաղանդաւոր արւեստագէտը ծնւել էր 1926 թւականին՝ Գրոզնի քաղաքում:
Ընտանեօք փոխադրւելով Իրան, հաստատւել էր Թաւրիզ, որտեղ շատ փոքր տարիքից նւիրւել էր երաժշտական արւեստին, աշակերտելով ժամանակի մեծ երաժիշտներ՝ Շաւարշ Բաղդասարեանին եւ Լեւոն Գրիգորեանին:

Ապրիլի 8-ին, կեանքից հեռացաւ իրանահայ՝ երաժիշտ, խմբավար եւ երգահան Ժոռա Մինասեանը: Տաղանդաւոր արւեստագէտը ծնւել էր 1926 թւականին՝ Գրոզնի քաղաքում:
Ընտանեօք փոխադրւելով Իրան, հաստատւել էր Թաւրիզ, որտեղ շատ փոքր տարիքից նւիրւել էր երաժշտական արւեստին, աշակերտելով ժամանակի մեծ երաժիշտներ՝ Շաւարշ Բաղդասարեանին եւ Լեւոն Գրիգորեանին:
Երկրորդ Աշխարհամարտին, Թաւրիզի հայոց «Սասունցի Դաւիթ» մարմնա-մարզական միութեան կից՝ «Մելիք Թանգեան» երգչախումբը հիմնելով, ստանձնել էր խմբավարի պաշտօնը:
Թաւրիզում կազմակերպել էր համերգներ եւ մասնակցել ազգային ձեռնարկների: Ապա հրաւիրւել էր հայաշատ Աբադան, որպէս հայոց դպրոցի երաժշտութեան ուսուցիչ: Աբադանում տարիներ ղեկավարել էր դպրոցի եւ «Գուսան» երգչախմբերը եւ կազմակերպել էր բազում համերգներ:
Հանգստի կոչւելով, վերադարձել էր Թեհրան եւ ստանձնել «Չհարմահալ» Ուսումնասիրաց միութեան «Ուրարտու» երգչախմբի խմբավարի պաշտօնը, ու շարունակել իր երաժշտական աշխատանքները՝ շուրջ 20 տարի:
Ժոռա Մինասեանը ձայնագրել էր մի քանի հարիւր երգեր, մեծ մասամբ իրանահայ բանաստեղծների գործերի վրայ, որոնք մեծ ժողովրդականութիւն են ձեռք բերել, տարածւել եւ երգւում են՝ Իրանում, Հայաստանում եւ Միացեալ Նահանգներում:
Ժոռա Մինասեանը մեծ ներդրում ունեցաւ իրանահայ երաժըշտական ասպարէզում, եւ իր ստեղծագործութիւններով աւելի հարստացրեց հայ երաժշտութեան գանձարանը:
Տարիների ընթացքում դաստիարակեց մի խումբ երգիչ-երգչուհիներ եւ խմբավարներ, որոնք այսօր փայլում են մեր բեմերում:
Ժոռա Մինասեանի մեծարման երեկոներ են կազմակերպւել՝ Թաւրիզում, Թեհրանում եւ Միացեալ Նահանգներում, անցեալ 2014 թւականին, «Ջան Թաւրիզ»-ի կողմից:
Ժոռա Մինասեանի անունը որպէս՝ կրթական գործիչ, երգահան եւ խմբավար, կայ եւ կը մնայ, մասնաւորաբար իրանահայ պատմութեան մէջ:
Յարգա՜նք իր վաստակին եւ յիշատակին:

Ն. ՏԷՐ-ՄԵՍՐՈՊԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։