Հա

Հասարակական

Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2015 10:50

ՀԱՅ ԴԱՏ - Թեհրանում լոյս է տեսել Իսակ Իւնանէսեանի «Խոստովանում. թուրքերը եւ քրդերը խօսում են Հայոց Ցեղասպանութեան մասին» գիրքը

Իրանում պարսկերէնով հրատարակւել է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի անդամ, Թուրքիային առնչւող հարցերի ուսումնասիրող Իսակ Իւնանէսեանի «Խոստովանում. թուրքերը եւ քրդերը խօսում են Հայոց Ցեղասպանութեան մասին» գիրքը:
«Akunq.net»-ի փոխանցմամբ, սոյն ուսումնասիրութիւնը բաղկացած է երկու մասից: Առաջին հատւածում ամփոփ կերպով ներկայացւած է Թուրքիայի պետութեան վարած քաղաքականութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական Հարցի ուղղութեամբ:

Գրքի երկրորդ մասում տեղ են գտել տարբեր թուրք ու քուրդ մտաւորականների յայտարարութիւնները՝ Մեծ Եղեռնի վերաբերեալ: Մասնաւորապէս ներկայացւած են թուրք հրապարակախօս, Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուներից՝ Օսմանեան կայսրութեան ռազմածովային նախարար Ջեմալ Փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի, թուրք յայտնի արձակագիր Օրհան Փամուքի, թուրք պատմաբան եւ ցեղասպանագէտ Թաներ Աքչամի, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի, ուսումնասիրող Սաիդ Չեթինօղլուի, պատմաբան Մուրադ Բարդաքչըի, լրագրողներ Ջենգիզ Աքթարի եւ Օրհան Քեմալ Ջենգիզի, ծագումով լազ եւ թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի, զազա քաղաքական գործիչ Սալահէդդին Դեմիրթաշի, Դիարբեքրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրի, Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի, քուրդ ուսումնասիրող Նամըք Քեմալ Դինչի, «Անատոլու քիւլթիւր» կազմակերպութեան ղեկավար խորհրդի նախագահ Օսման Քաւալայի եւ այլոց տեսակէտները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։