Հա

Հասարակական

27/10/2015 - 06:50

Նիկոլայ Ծատուրեան.- «Վերեւները թքած ունեն մշակոյթի վրայ. թատրոնն ի՞նչ է, խանութ, շուկայ կը բացեն»

Սօս Սարգսեանի ծննդեան օրը, նրա յուշատախտակի տեղադրմանը ներկայ էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրեանը:
Լրագրողների հետ զրոյցում նա նշեց, որ կարելի է անընդհատ յուշատախտակներ տեղադրել, բայց Սօսը պէտք է մարդկանց հոգում ողջ լինի, կենդանի օրինակ ծառայի շատերի համար, որովհետեւ Հրանտ Մատթէոսեանի պէս տէր էր ինքը՝ տէրն էր քաղաքի, Հայաստանի, ինստիտուտի, որը գլխաւորում էր:

«yerkir.am» - Սօս Սարգսեանի ծննդեան օրը, նրա յուշատախտակի տեղադրմանը ներկայ էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրեանը:
Լրագրողների հետ զրոյցում նա նշեց, որ կարելի է անընդհատ յուշատախտակներ տեղադրել, բայց Սօսը պէտք է մարդկանց հոգում ողջ լինի, կենդանի օրինակ ծառայի շատերի համար, որովհետեւ Հրանտ Մատթէոսեանի պէս տէր էր ինքը՝ տէրն էր քաղաքի, Հայաստանի, ինստիտուտի, որը գլխաւորում էր: Ըստ Ծատուրեանի՝ հէնց տէր հասկացութիւնն է, որ պէտք է բոլորիս մէջ լինի, որպէսզի կարողանանք մի քիչ լաւ ապրել:
«yerkir.am»-ի դիտարկմանը, թէ մի կողմից իշխանութեան ներկայացուցիչները խօսում են Սօս Սարգսեանի մեծութեան մասին, միւս կողմից՝ թատրոնի շէնքի հարցը մնում է չլուծւած, Ծատուրեանը հումորով պատասխանեց, թէ դա Հայաստանի միակ բացն է: «Է՜հ, Հայաստանում ի՞նչ են բացում՝ շուկայ, խանութ, որ առեւտուր լինի, մշակոյթն ո՞ւմ է պէտք, մշակութային օջախները ձեռնտու չեն: Քանի Սօսը ողջ էր, բզբզում էին, յոյս կար, որ մի բան կը ստացւի, հիմա Սօսը մահացաւ, եւ ամէն ինչ կանգ առաւ: Գիտեմ միայն, որ թատրոնը ձեռնամուխ է եղել գումար հաւաքելուն, իսկ վերեւները թքած ունեն մշակոյթի վրայ. թատրոնն ի՞նչ է, խանութ, շուկայ կունենաք»,- յաւելեց նա:
Խօսելով այն մասին, թէ ինչպէս էին սովորաբար նշում վարպետի ծննդեան օրը՝ Ծատուրեանը նշեց, որ հաւաքւում էինք նրանց տանը եւ քէֆով, «շուլուխով» նշում:
«Սօսի լաւն էն էր, որ իր մօտ չկար, թէ՝ ես Սօսն եմ, չէ՛ ես մարդ եմ: Համով-հոտով մարդ էր՝ հումորը տեղը: Այն մարդիկ, ովքեր շատ բնական են եւ հումորով, իմ ընկերներն են, իսկ պատգամաւորական մարդիկ ինձ հետ կապ չունեն: Սօսը շատ երազանքներ ունէր, որոնք, իհարկէ, չհասցրեց իրականացնել, բայց կան բաներ էլ, որոնց իրագործման համար իրեն երջանիկ էր զգում, օրինակ՝ Հայաստանի կանաչապատման ծրագիրը»,- ասաց Ծատուրեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։