Հա

Հասարակական

Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2015 08:10

ԱԿՆԱՐԿ - «Մի մարդ՝ փոշեկալած հայելում»

Հոկտեմբերի 21-ը իրանահայ վաստակաւոր գրող-բանաստեղծ, թատերագիր եւ կինոռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ծննդեան օրն է. մարդ, որ ոչ միայն նոր ոճ, մօտեցում, տեխնիկա... մի խօսքով՝ նոր որակ ու մակարդակ բերեց Իրանի կինոարւեստի բնագաւառին, այլեւ իր գործով պատճառ դարձաւ մեր անունը՝ հայի համբաւը, մէկ անգամ եւս նւաճի իր արժանի բարձունքը՝ իրանեան հասարակութեան այլեւայլ, բազմահազար խաւերի մէջ:

Հոկտեմբերի 21-ը իրանահայ վաստակաւոր գրող-բանաստեղծ, թատերագիր եւ կինոռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ծննդեան օրն է. մարդ, որ ոչ միայն նոր ոճ, մօտեցում, տեխնիկա... մի խօսքով՝ նոր որակ ու մակարդակ բերեց Իրանի կինոարւեստի բնագաւառին, այլեւ իր գործով պատճառ դարձաւ մեր անունը՝ հայի համբաւը, մէկ անգամ եւս նւաճի իր արժանի բարձունքը՝ իրանեան հասարակութեան այլեւայլ, բազմահազար խաւերի մէջ:
Յիշելով ու յարգելով Սամուէլի յիշատակը, մեր սիրելի ընթերցողների ուշադրութեանն ենք յանձնում «Էթեմադ» պարսկատառ օրաթերթում այդ օրը լոյս տեսած «Մի մարդ՝ փոշեկալած հայելում» վերտառութիւնը կրող նիւթի որոշ կարեւոր հատւածները՝ թարգմանաբար:
Սոյն նիւթը պատկանում է ծանօթ ու անւանի կինոքննադատ՝ Ջաւադ Թուսիի գրչին:

* * *

Իրանի կինոարտադրանքի ասպարէզում իբրեւ՝ ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, անոնսների եւ իւրայատուկ էֆեկտների պատրաստող, 40-ամեայ անընդմէջ ներկայութիւնը՝ անձնագիրն է Իրանի կինոարւեստի ամենաստեղծագործ անհատներից մէկի, որ սրանց կողքին՝ գրում էր բանաստեղծութիւններ, ճանաչում երաժշտութիւն, աշխատակցում «Ալիք» օրաթերթին: Սամուէլ Խաչիկեանին ճանաչում են նաեւ իբրեւ առաջին անոնս պատրաստողը՝ «Մի աղջիկ Շիրազից» ֆիլմի համար, որը գրել ու նկարահանել էր ինքը (1955 թ.):
Խաչիկեանի կինոռեժիսորական ճաշակն ու ոճը իմաստաւորւում էին ֆիլմը տեսնողների միջոցով: Նրա ֆիլմերի մեծ մասը,- իր գործունէութեան տարբեր շրջաններում, ունէր աչքառու վաճառք: Իրականում, նա ֆիլմի յաջողութիւնը տեսնում էր ընդառաջման մէջ, կասսայի յաջողութեան մէջ, հազարաւոր դիտորդներ ունենալու սկզբունքի մէջ, եւ իր գործունէութեան կատարն ու վայրէջքը չափում էր՝ ընդառաջողների քանակի միջոցով: Անցած՝ Խաչիկեանի ուշադրութիւնից՝ նիւթի պատմութեան, դրամային եւ արկածախնդրութիւններ ստեղծելուն, տեխնիկան ու կերտւածքը իր համար առանձնայատուկ կարեւորութիւն ունէր՝ դիտորդներին գրաւել-ձգելու ուղղութեամբ. այս առումով գուցէ կարելի է ասել, որ Խաչիկեանը Իրանի կինոմատոգրաֆիայի պատմութեան մէջ, այն բացառիկ նմոյշներից էր, որ խորապէս ուշադրութիւն դարձրեց՝ յատուկ էֆեկտներին, լուսաւորութեան, դեկոպաժին, սարածման, ռիթմին ու ֆիլմի տակտին, միզանսենին եւ այլնին...:

* * *

Նիւթի յաջորդ բաժիններում Ջ. Թուսին անդրադառնում է Սամուէլի պատրաստած ֆիլմերին՝ գրեթէ մէկ առ մէկու թէկուզ ակնարկի ձեւով ցոյց տալիս այն բոլոր տարիների նւաճումներն ու վայրիվերումները, որ Սամուէլ Խաչիկեանը ունեցել է իբրեւ այս բնագաւառի յիրաւի երեւելի դէմքերից մէկը:
Ջաւադ Թուսին հետեւեալ պարբերութեամբ է աւարտում իր մասնագիտական ու բծախնդիր ոճով գրած յօդւածը-.
«...Այս բոլորով հանդերձ, այս լոյսու-ստւերների խորքում, դեռ կարելի է ազդեցիկ պատկերը տեսնել մի մարդու, որի մազերը սպիտակեցին այլեւայլ փորձառութիւններով, բարձր դիրքի հասցրեց մեր կինոարտադրանքների մակարդակն ու եղաւ պատմութիւն կերտող անձնաւորութիւն, մի մարդ՝ «Սամուէլ Խաչիկեան» անունով, որի ծննդեան տարեդարձը լաւ առիթ էր՝ նրա բարեմասնութիւնների մասին խօսելու համար»:

Վ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։