Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 10 Փետրւարի 2016 11:20

Սամուէլ Կարապետեանը «Ռուսաստանի անշարժ գոյքի արքաները» վարկանիշի 3-րդ տեղում է

«Տաշիր» ընկերութիւնների խմբի նախագահ Սամուէլ Կարապետեանը զբաղեցրել է երրորդ տեղը «Forbes» ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գոյքի արքաները-2016» վարկանիշում:
Ցուցակում ներկայացւած են Ռուսաստանի տարածքում գտնւող առեւտրային անշարժ գոյքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատէրեր: Մասնակցի տեղը որոշւում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գոյքը 2015 թւականին: Այլ բիզնեսներից ստացւած եկամուտները հաշւի չեն առնւում:

«banks.am» - «Տաշիր» ընկերութիւնների խմբի նախագահ Սամուէլ Կարապետեանը զբաղեցրել է երրորդ տեղը «Forbes» ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գոյքի արքաները-2016» վարկանիշում:
Ցուցակում ներկայացւած են Ռուսաստանի տարածքում գտնւող առեւտրային անշարժ գոյքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատէրեր: Մասնակցի տեղը որոշւում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գոյքը 2015 թւականին: Այլ բիզնեսներից ստացւած եկամուտները հաշւի չեն առնւում:
Ինչպէս նշում է պարբերականը, վարկանիշում ներառւած 30 մասնակիցների ընդհանուր եկամուտը մէկ տարւայ ընթացքում նւազել է 25%-ով, ինչը «ռեկորդային ցուցանիշ է վարկանիշի հրապարակման բոլոր տարիների ընթացքում»:
Վարկանիշի համաձայն՝ անշարժ գոյքի վարձակալութիւնից Սամուէլ Կարապետեանի ստացած եկամուտը կազմել է 610 մլն. դոլար: Համեմատութեան համար նշենք, որ նախորդ վարկանիշում այդ ցուցանիշը կազմել էր 1.08 մլրդ. դոլար՝ այն ժամանակ «Տաշիր»-ի նախագահը զբաղեցնում էր երկրորդ տեղը:
Մոսկւայում գործարարին են պատկանում «ՌԻՕ» (105 հազար քառ. մետր) բիզնես կենտրոնը, «Novotel Moscow City» հիւրանոցը (360 հազար քառ. մետր):
Ընդհանուր առմամբ, «Տաշիր» խմբի սեփականատիրոջն է պատկանում 925.3 հազ. քառ. մետր առեւտրային, 48.4 հազ. քառ. մետր գրասենեակային, 48 հազ. քառ. մետր պահեստային տարածքներ, ինչպէս նաեւ 1157 հիւրանոցային համար:
Նշւում է նաեւ, որ «Իզւեստիա» թերթի եւ հրատարակչութեան հին շէնքերի տեղը «Տաշիր»-ը կը կառուցի 120 հազ. քառ մետր բնակելի եւ առեւտրային տարածք: Բնակելի հատւածի 40%-ը կը յանձնւի Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչութեանը, մնացածը կանցնի «Տաշիր»-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։