Հա

Հասարակական

17/02/2016 - 13:10

Ի պատիւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների՝ միջոցառում՝ նւիրւած Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձին

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի ոգեկոչման ծրագրերի շարանում, նախաձեռնութեամբ Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների եւ միաւորումների գերատեսչութեան, կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում-ընդունելութիւն՝ ի պատիւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների:

«ԱԼԻՔ» - Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի ոգեկոչման ծրագրերի շարանում, նախաձեռնութեամբ Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների եւ միաւորումների գերատեսչութեան, կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում-ընդունելութիւն՝ ի պատիւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների:
Երէկ՝ փետրւարի 16-ին, Թեհրանի «Փարսիան Էնղելաբ» հիւրանոցում կազմակերպւած միջոցառմանը, որը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, ներկաներին ողջոյնի խօսք ասաց Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Սալեհին: Նա կարեւորելով Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների խաղաղ գոյակցութիւնը, իրենց մուսուլման եղբայրների կողքին, ասաց. «Իրանցի լինելը մեր բոլորի պարծանքն է: Մենք ունենք բազմաթիւ ընդհանրութիւններ, մեր մտահոգութիւնները նոյնիսկ ընդհանուր են»:
Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. Թ. թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Շնորհաւորելով Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը, նա կարեւորեց փոխադարձ ճանաչողութիւնը, որը կը նպաստի միմեանց է՛լ աւելի մօտենալուն: Ողջունելով կազմակերպւած միջոցառումը, Սրբազան Հայրը նշեց, որ այն ապացոյցն է Իրանի համայն ժողովրդի միասնականութեան: Նա ընդգծեց նաեւ այն հանգամանքը, որ Իրանը այն բացառիկ երկրներից է, որի Սահմանադրական օրէնքում յարգւած են կրօնական բոլոր փոքրամասնութիւնների իրաւունքները:
Ծրագրի ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու նաեւ զրադաշտականների մոգպետ՝ Արդեշիր Խորշիդեանը, որը նոյնպէս կարեւորեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների յարգւելու հանգամանքը: Միջոցառմանը ներկայ էին Մշակոյթի նախարարութեան բարձրաստիճան պաշտօնատարներ, եւ բոլոր կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները: Գեղարւեստական բաժնում նւագարանների կատարողութեամբ եւ երգեցողութեամբ հանդէս եկան հրեայ մի խումբ երիտասարդներ:
Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

  • «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 2019 թւականի յուլիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան նորընտիր Վարչութեան անդամներին:

  • Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց առաջնորդ Սրբազանին
    Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց առաջնորդ Սրբազանին

    Երեքշաբթի, յուլիսի 9-ի կէսօրին, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում
    Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

    Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։