Հա

Հասարակական

Երկուշաբթի, 29 Փետրւարի 2016 11:30

Վահրամ Մարտիրոսեան.- «88-ի շարժումը նրանք են, ովքեր չեն յանձնւել ու այսօր էլ պայքարում են եւ, ի վերջոյ, իրավիճակ են փոխելու»

1988-ի փետրւարի 19-ը պատմութեան մէջ մտաւ որպէս Ղարաբաղեան շարժման սկզբնաւորման օր, երբ Հայաստանի մայրաքաղաքի այն ժամանակ՝ Թատերական կոչւող հրապարակը հաշւած օրերի ընթացքում լցւեց՝ հարիւր հազարներով եւ անհաւատալի մի էներգետիկայով եւ դրեց Ղարաբաղը Հայաստանին միաւորելու պահանջ:

1988-ի փետրւարի 19-ը պատմութեան մէջ մտաւ որպէս Ղարաբաղեան շարժման սկզբնաւորման օր, երբ Հայաստանի մայրաքաղաքի այն ժամանակ՝ Թատերական կոչւող հրապարակը հաշւած օրերի ընթացքում լցւեց՝ հարիւր հազարներով եւ անհաւատալի մի էներգետիկայով եւ դրեց Ղարաբաղը Հայաստանին միաւորելու պահանջ: Ըստ որում՝ արդէն հրապարակ էին գալիս ոչ միայն Միխայիլ Գորբաչովի լուսանկարով կամ ԽՍՀՄ-ի կազմում չմնալու կարգախօսերով քաղաքացիներ, այլեւ մարդիկ, ովքեր իրենց հետ եռագոյն դրօշներ էին բերել եւ բարձրաձայն խօսում էին անկախութեան մասին: «tert.am»-ը թեմայի շուրջ զրուցել է գրող, հրապարակախօս Վահրամ Մարտիրոսեանի հետ:

 

- Պարո՛ն Մարտիրոսեան, որպէս ՀՀ քաղաքացի, հասուն մարդ, գրող այսօր յետադարձ հայեացք գցելով 88-ի փետրւարեան շարժման վրայ, որը ԽՍՀՄ-ում, որպէս այդպիսի, առաջին ծիծեռնակն էր, ի՞նչ գնահատական կարող էք տալ դրան:
- Կարծում եմ՝ մեր պատմութեան ամենապայծառ շրջաններից մէկն է: Նոյնիսկ, եթէ Առաջին Հանրապետութեան հետ համեմատելու լինենք, կային որոշ դրական կողմեր: Դրականն այն էր, որ պայմաններն աւելի լաւ էին, այն իմաստով, որ խաղաղութեան վիճակ էր եղել, կար ինչ-որ բարեկեցութիւն, կրթւածութեան մակարդակ: Իսկ բացասականն այն կեղծ իրականութիւնն էր, որ սովետական քարոզչութիւնը տարիներ շարունակ մատուցել էր. այն պատմական կեղծիքները, որոնք յատկապէս վերաբերում էին ազգային հարցերին, հայ-թուրքական յարաբերութիւններին եւ այլն: Այսինքն՝ մենք նիւթական իմաստով աւելի լաւ վիճակում էինք, հոգեկան առումով՝ ոչ այնքան, որովհետեւ գաղափարախօսական բռնապետութիւնն իր քարոզչական մեքենայով զոմբիացրել էր քաղաքացիներին: Եւ նաեւ կար այն ինֆանտիլութիւնը (մանկամտութիւն), թէ բոլոր հարցերը լուծւում էին հեռաւոր Մոսկւայում: Այսինքն՝ իրենք չէին տէրը իրենց երկրի, ինչպէս հիմա ընդունւած է աջուձախ օգտագործել, տեղի կամ անտեղի: Եւ եթէ նորից համեմատելու լինեմ Առաջին Հանրապետութեան հետ, այստեղ ուղիղ հակառակն էր, այսինքն՝ կար հզօր հոգեւոր, գաղափարական տարր, ի վերջոյ, ազգային-կամաւորական շարժումը մի քանի տասնամեակի պատմութիւն ունէր: Թէպէտ այս ուժը բաւական չեղաւ ուժեղ Հանրապետութիւն կառուցելու համար:
Դա հզօր ընդվզում էր, որում, միեւնոյն ժամանակ, կարծում եմ, կար դանդաղ գործողութեան ական: Նկատի ունեմ այն, որ երբ սկսւեցին դժւարութիւնները՝ երկրաշարժ, պատերազմի ընթացքում առանց հոսանքի, ջեռուցման մնալը, յաճախ նաեւ, բառիս բուն իմաստով, մի կտոր հաց առնելու դժւարութիւնը, շատերն սկսեցին նահանջել, ասել, որ, չէ, մենք գիտէինք, դրա համար 88-ի ցոյցերին չենք գնացել: Հետագայ տարիներին էլ այդ հոգեբանութիւնը շատ խանգարեց, երբ, շատ յաճախ, մարդիկ կոռուպցիայի համակարգի առկայութեան մեղքը գցում են բոլորի վրայ, բոլորին մեղադրում են, բացի իրենցից, թէեւ հէնց իրենք այդ կոռուպցիոն համակարգի մաս ու օղակ են կազմում: Եւ երբ Հայաստանում պայմանները վատացան, եւ, օրինակ, պէտք էր ընտրութիւն կատարել սեւի ու սպիտակի, պէտք էր մտածել բնակարան կամ մեքենայ ստանալու համար կաշառք տալ կամ չտալու մասին, այն մասին, թէ վիզդ ծռե՞ս, բայց գլուխդ պահպանես, թէ՞ գլուխդ բարձր պահած՝ գնաս առաջ վտանգներ ունենալով աչքի առաջ, ապա յաճախ այս դիլեմաներն սկսեցին լուծւել նոյն ձեւով, ինչ սովետի ժամանակ: Բայց այն ժամանակ ընդվզում էր, ողջ Հայաստանը գրեթէ ոտքի էր ելել ու ցաւալի է, որ այդ էներգիան աւելի արդիւնաւէտ չօգտագործւեց:


- Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում կա՞յ 88-ի սերունդը, թէ՞ չկայ՝ յոգնեց, արտագաղթեց, մահացաւ վերջապէս:
- Չգիտեմ՝ ինձ համար 88-ի սերունդը նրանք են, ովքեր պայքարում են, ովքեր չեն յանձնւել: Ու պայքարում են այսօր: Նաեւ ես կարծում եմ, որ մենք հրաշալի երիտասարդութիւն ունենք, որակապէս շատ աւելի լաւ, քան մինչեւ 88 թւականը Հայաստանի երիտասարդութիւնն էր: Այսինքն՝ աւելի անկախ է, երբ երեխան ուսանող ժամանակից աշխատում է, որ իր գլուխը պահի, ծնողներին օգնի, դուրս է գալիս փողոց՝ մարդու իրաւունքները փողոցում պաշտպանում: Եւ այդ երիտասարդութիւնը ներսից որակապէս շատ աւելի լաւն է իշխանութիւնից ու քաղաքական ուժերից: Եւ ես կարծում եմ, որ այս երիտասարդութեան գոյութիւնը, ի վերջոյ, իրավիճակ է փոխելու Հայաստանում: Եւ այդ ներքեւից ճնշումն, ի վերջոյ, մեր երկրում դրական պայթիւն է առաջացնելու:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։