Հա

Հասարակական

Շաբաթ, 05 Մարտի 2016 09:40

Նոր Ջուղան՝ Իրան-Հայաստան փոխճանաչողութեան համատեքստում

ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութեան նախաձեռնութեամբ Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում օրերս տեղի ունեցաւ «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում ընթերցւեցին թեմատիկ զեկոյցներ՝ «Հայկական եկեղեցիները», «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում», «Խոջայական ապարանքների գեղարւեստական յարդարանքները» եւ «Պատմական տները» թեմաներով:

«armworld.am» - ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութեան նախաձեռնութեամբ Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում օրերս տեղի ունեցաւ «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում ընթերցւեցին թեմատիկ զեկոյցներ՝ «Հայկական եկեղեցիները», «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում», «Խոջայական ապարանքների գեղարւեստական յարդարանքները» եւ «Պատմական տները» թեմաներով:
Իր տեսակի մէջ աննախադէպ գիտաժողովը վարում էին քաղաքաշինութեան նախարարի միջազգային կապերի գծով խորհրդական, ճարտարապետ Արմէն Մինասեանը եւ ճարտարապետ Մարկօ Բրամբիլան (ԱՄՆ):
Վերը նշւած թեմատիկ դասախօսութիւններով համապատասխանաբար հանդէս եկան հետազօտող Շահէն Յովսէփեանը, յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը, փորձագէտ Աւօ Յովհաննիսեանը եւ Իրանի Սպահան քաղաքում՝ Նոր Ջուղայի եւ յարակից շրջաններում հայկական վտանգւած յուշարձանների հետազօտող Ահմադ Մոնթազերը (Ahmad Montazer, ԻԻՀ):
Բացելով գիտաժողովը՝ Արմէն Մինասեանը տեղեկացրել է, որ Նոր Ջուղան Իրանի սրտում հայերի աւելի քան 400-ամեայ ներկայութիւնը փաստող պատմական հայաբնակ թաղամաս է Իրանի պատմամշակութային եւ համաշխարհային արժէք վայելող Սպահան քաղաքում, իր իւրօրինակ միջավայրով ու արժէքներով:
Շահէն Յովսէփեանը, ներկայացնելով Նոր Ջուղայում կառուցւած եկեղեցիները, նշել է, որ Իրանի տարածքում հաշւառւած շուրջ 600 եկեղեցիներից 480-ը հայկական են՝ տարածւած Իրանի տարբեր շրջաններում: Հայկական կանգուն եկեղեցիներից մօտ 80-ը դեռեւս բանուկ են: Շ. Յովսէփեանն անդրադարձել է Իրանի տարածքում գտնւող հայկական եկեղեցիների առանձնայատկութիւններին:
Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանն իր զեկոյցում ներկայացրել է Նոր Ջուղայի գերեզմանական յուշարձաններում հանդիպող տեղանունները՝ նշելով, որ տապանագրերում հանդիպող տեղանունները հիմնականում մատնանշել են հանգուցեալի ծննդավայրը, երբեմն նաեւ ծաւալած գործունէութիւնը: Ըստ Կարապետեանի՝ կատարւած ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ Նոր Ջուղան միջգաղթավայրային կեանքում ներկայացել է որպէս առաջնային եւ կարեւորագոյն հանգրւան: Նրա ասութեամբ՝ Նոր Ջուղայի հասարակական գերեզմանատանը 2009-2011 թւականներին 17- 18-րդ դարերով թւագրւող 12 հազարից աւելի տապանաքարեր են ուսումնասիրել եւ լուսանկարել:
Իրանի Սպահանի համալսարանի արւեստի ֆակուլտետի պրոֆեսոր, հետազօտող Ահմադ Մոնթազերը, որը յայտնի է Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում եւ յարակից շրջաններում հայկական յուշարձանների հետազօտման եւ պահպանման գործում իր մեծ աւանդով, թեմատիկ զեկոյցում նշել է, որ Նոր Ջուղայի տարածքում այսօր 70 հին հայկական տուն է պահպանւել, որոնց թիւը 1985 թւականին կատարւած ուսումնասիրութիւնների ընթացքում Ջուղայում եղել են 300-ը:
ԱՄՆ-ում բնակւող ճարտարապետ Մարկօ Բրամբիլան նշել է, որ Նոր Ջուղայի հայկական տների պահպանումն ու ուսումնասիրութիւնը շատ կարեւոր է, քանի որ դրանք հնարաւորութիւն են ընձեռում հասկանալ, թէ հայերն ինչ կարեւոր դերակատարում են ունեցել Իրանի կեանքում. Իրանի արխիւներում այսօր դեռ պահպանւում են Նոր Ջուղայի տների յատակագծերն ու լուսանկարները, դրանք անհրաժեշտ է հաւաքել եւ ուսումնասիրել, քանի դեռ իսպառ չեն վերացել: Այս գործը հնարաւոր է իրականացնել հայ-իրանական համապատասխան ինստիտուտների համագործակցութեան շրջանակում:
Ի դէպ, թեմատիկ գիտաժողովի աւարտին Ահմադ Մոնթազերը պարգեւատրւել է քաղաքաշինութեան նախարարի շնորհակալագրով՝ Իրանի Սպահան քաղաքում՝ Նոր Ջուղա հայկական թաղամասում եւ յարակից շրջաններում, հայկական յուշարձանների հետազօտման եւ պահպանման գործում մեծ աւանդի համար:
Աւելացնենք, որ վերջերս հանրապետութեան նախագահի մօտ հրաւիրւած խորհրդակցութիւնը Իրան-Հայաստան յարաբերութիւնների օրակարգային հարցերի եւ ընթացիկ ծրագրերի համատեքստում կարեւորւել էր այս բնագծում նոր, փոխադարձ ճանաչողութեանը միտւած նախաձեռնութիւնների անհրաժեշտութիւնը:

Ա. ՏՕՆՈՅԵԱՆ
«Հայոց աշխարհ»

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում
    Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում

    Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, կայանալու է «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով խորհրդաժողովը՝ իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցութեամբ։ Սոյն երիտասարդական խորհրդաժողովը հիւրընկալւելու է Նոր Ջուղայում։

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

  • Նոր Ջուղայում նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը՝ երկօրեայ արարողութիւններով
    Նոր Ջուղայում նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը՝ երկօրեայ արարողութիւններով

    Ուրբաթ՝ եւ շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։