Հա

Հասարակական

Երկուշաբթի, 07 Մարտի 2016 11:20

Աշխարհի հարուստներն՝ ըստ «Forbes»-ի Ցուցակում 4 հայ կայ

Ամերիկեան «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան ցուցակը՝ 2016 թւականի համար: Համաձայն այդ ցուցակի՝ աշխարհի ամենահարուստ մարդը «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսն է, ում կարողութիւնը գնահատւում է 75 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է «Zara» ընկերութեան հիմնադիր Ամանսիօ Օրտեգան (67 միլիարդ), իսկ երրորդը ֆինանսիստ Վորէն Բաֆէթն է ( 60.8 միլիարդ դոլար):

«tert.am» - Ամերիկեան «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան ցուցակը՝ 2016 թւականի համար: Համաձայն այդ ցուցակի՝ աշխարհի ամենահարուստ մարդը «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսն է, ում կարողութիւնը գնահատւում է 75 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է «Zara» ընկերութեան հիմնադիր Ամանսիօ Օրտեգան (67 միլիարդ), իսկ երրորդը ֆինանսիստ Վորէն Բաֆէթն է ( 60.8 միլիարդ դոլար):
«Forbes»-ի հրապարակած ցուցակում 4 հայ գործարարի անուն կայ:
Հայ գործարարներից առաջատարը ցուցակում Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան) է, ում կարողութիւնը գնահատւել է 5.7 միլիարդ դոլար. նա 219-րդ տեղում է:
«Տաշիր» ընկերութիւնների խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանը վարկանիշային աղիւսակի 549-րդ տեղում է՝ 3.1 միլիարդ դոլար կարողութեամբ:
Էդւարդօ Էռնէկեանը 2.2 միլիարդով 810-րդ հորիզոնականում է:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերութեան ղեկավար Դանիլ Խաչատուրովը 1275-րդ հորիզոնականում է՝ 1.4 միլիարդ դոլար ունեցւածքով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։