Հա

Հասարակական

10/05/2016 - 09:50

ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 2)

Մզկիթի մօտ ինձ ընկերակցող ժամկէտային զինծառայող երիտասարդն ուշադիր հետեւում է ինձ ու փորձում ամէն բան յարմարեցնել ուզածիս համապատասխան: Ասում է այստեղ էլ այլադաւան աստւածահաւատների աղօթատեղն է, պէտք է յարգել յատկապէս եթէ պարսիկները (Իրանը) յարգում ու պահպանում են հայկական մշակութային կոթողները:

Դամբարանադաշտ յուշող Աղդամից՝ Թալիշ տանող ճանապարհին

Լուսանկարները եւ տեքստը՝ ՀԱՏԻՍԻ

(Մաս երկրորդ)


Մզկիթի մօտ ինձ ընկերակցող ժամկէտային զինծառայող երիտասարդն ուշադիր հետեւում է ինձ ու փորձում ամէն բան յարմարեցնել ուզածիս համապատասխան: Ասում է այստեղ էլ այլադաւան աստւածահաւատների աղօթատեղն է, պէտք է յարգել յատկապէս եթէ պարսիկները (Իրանը) յարգում ու պահպանում են հայկական մշակութային կոթողները:
Նոյն տոնայնութեամբ էր դիմել ինձ նրա հրամանատարը, երբ փորձում էի բացատրել թէ մզկիթի լուսնկարներն իմ ինչին է պէտք:
Միանգամից է երեւում, որ ամէն բան գտնւում է խիստ հսկողութեան տակ: Լուսանկարներ անելը այդ էլ նման պայմաններում, որտեղ պէտք է խուսափել զէնք ու տեխնիկա ցուցադրելուց, անասելիօրէն քեզ նեղ դրութեան է մատնում...
160510e01aԱղդամից՝ Մարտակերտ ճանապարհն անցնում է Տիգրանակերտի պեղումնադաշտի մօտակայքով, ինչին մօտենալու գայթակղութիւնդ զսպելով մտածում ես՝ դեռ կը լինեն խաղաղ ու յարմար առիթներ: Այդպէս էլ եռացող ցանկութիւնդ կուլ տալով շարունակում ես առաջանալ Մարտակերտի ուղղութեամբ:
Մարտակերտի ժանգոտած կարուսելը երեխաների խաղահրապարակի կողքին խօսում է նրա սառը մետաղների տակ մանուկների մոռացւած երազանքների մասին... գուցէ կարուսելն իր պտոյտները նորից սկսի, երբ վերջնականապէս խաղաղութիւնը հաստատւած լինի Արցախ աշխարհում:
Իսկ դէպի խաղաղութիւն տանող ճանապարհը, ժամանակ առ ժամանակ, գալիս է ծարաւը յագեցնելու՝ Հեր Հեր գիւղի տուժած փոքրիկների օրինակով ու մանկական նոր երազանքների վերայուղարկաւորումով:
160510e01bՄատաղիսից՝ Թալիշ ընկած ճանապարհի վրայ մեքենայի անւադողերը (անիւները) մնում են նոյնքան ասֆալտին կարօտ, ինչքան փշոտ դաշտ դուրս եկած ոտքը՝ կօշիկներին: Անձրեւը նոր է դադարել, իսկ երիտասարդ զինծառայողների հայեացքը դեռ մնում է ծարաւ, թէ՝ ո՛վ ենք, ի՛նչ ենք, ինչի ենք... Բացատրւում, ստուգւում, իրար հասկանում ու հատում ենք առաջին անցակէտը:
Առջեւում կիսաւեր գիւղն է, Թալիշը, իր հմայք յուշող համայնապատկերով:
Կիսաբաց կամ փեղկից դուրս եկած ու կախւած դռներով տներից մի քանիսում կիսատ թողնւած սեղան կայ, որ հեգնելով դաժան «քառօրեան» դեռ մնում են բաց ու հիւրընկալ...

160510e01c

160510e01dՉորացած լւացքը նոյնպէս շարունակ անձրեւի տակ չգիտես արդէն քանի անգամ թրջւել՝ ու նորից է չորանում: Գիւղացիներից ոմանք վերադարձել ու հողամշակման տեխնիկան են հետները տանում՝ հաստատւած նոր բնակավայրեր: Տրակտորների պատառոտւած հսկայակազմ անիւները խօսում են դիպչած բեկորների ահռելի չափսերի մասին: Մեքենաների վրայ գոյացած անցքներն ու ճեղքերը նոյնպէս խօսուն պատկերն են ապրիլի երկրորդ օրւայ անցուդարձերի... Թալիշը պատերազմական կատարեալ մարտերի տեսքով է իր գիրկը բացում իւրաքանչիւրի առջեւ... պայթիւնների հետեւանքով ընկած անասուններից որոշները արդէն իսկ հասցրել են նեխել ու յուշել թէ, որն է վառօդի իսկական բուրմունքը:

(Շար. 2)

160510e01e

Յարակից լուրեր

  • Անհրաժեշտ են յաւելեալ ուժեր, որպէսզի կարողանանք մեր հարցերն առաջ տանել եւ լուրջ ձեռքբերուներ ունենալ
    Անհրաժեշտ են յաւելեալ ուժեր, որպէսզի կարողանանք մեր հարցերն առաջ տանել եւ լուրջ ձեռքբերուներ ունենալ

    Հարցազրոյց Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի գործադիր տնօրէն Արմէն Սահակեանի հետ:

  • Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը
    Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը

    Տաւուշի մարզի հիւսիսային հատուածին մէջ հայկական զինեալ ուժերուն իրականացուցած գործողութեան շնորհիւ 140 հեկտար տարածք ազատագրուած է եւ անցած հայկական ուժերու վերահսկողութեան տակ: Գործողութիւնը եղած է հակադարձութիւն, երբ Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան ստորաբաժանումները փորձած են միջդիրքային տարածքին մէջ յառաջանալ եւ նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքեար» կոչուող լերան շրջակայքին մէջ:

  • Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից
    Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից

    Վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրութիւններին:

    Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցից մի հատւած.

  • Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը
    Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

  • Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը
    Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը

    Համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայականին շուրջ ակնկալելի է, որ ծաւալին հրապարակային քննարկումներ: Օրակարգի կէտերը բնականաբար կ՛ըլլան գերակայ ուղղութիւններ եւ օրինաչափօրէն հետզհետէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց կարեւորագոյն խնդիրներուն կը միացնեն համասփիւռքեան-համահայկական հիմնահարցեր: Թէ՛ օրակարգի ձեւաւորման եւ թէ՛ օրակարգի կէտերու կատարողականութեան գործիքակազմերու կամ կառուցակարգային խնդիրներու մասին վստահաբար թափ կը հաւաքեն կազմակերպելի խորհրդակցութիւնները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։