Հա

Հասարակական

12/05/2016 - 10:20

ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)

Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:

«... լիքը լիցք կայ մեր հիմնական երեք բարբառների միաւորման մէջ...»

Լուսանկարները եւ տեքստը՝ ՀԱՏԻՍԻ

(Մաս չորրորդ)


Արցախեան քառօրեայ պատերազմի հետքերով օրաթերթիս լուսանկարչի Արցախ կատարած այցով, առաջինը բացայայտւել սկսւեց արցախցու քաղաքային կեանքն ու առօրեան, որը հասկանալիօրէն կրում է նաեւ ընդգծւած կանացի բնութագիր: Պատերազմն է թելադրում այդպէս: Տղամարդիկ հանգիստ մտքով են մարտական առաջադրանքն իրականացնում դիրքերում: Երկար ժամանակ պէտք չեղաւ զբաղւել այս հարցով, որպէսզի ընկալելի դառնան պատճառները:
160512d02aՊատերազմը լուսանկարելու համար անպայման չէ, որ դիրքերի լուսանկարներով ու պատմութիւններով խօսել: Հեռաւոր շրջաններում ու գիւղերում ապրող գիւղացու յոյզերը, մայրաքաղաքում քաղաքային աւտոբուսը վարող կինը, նոյնիսկ վարորդների պակասի պատճառով յաճախակի դարձած քաղաքային երթուղիների բանուկ վիճակը նոյնպէս կարող են խօսել պատերազմի հետքերի մասին:
Այսպիսով ընթերցողի առջեւ բացւող այս յուշագրութիւնը հիմնականում կրելու է այդօրինակ մօտեցումներով դրւագների փաթեթ, որով լրագրողի արտօնեալ վիճակով փորձ է արւել արդէն իսկ խիստ վերահսկւող միջավայրը առանց որեւէ ռազմական նշանակութիւն ունեցող յատկանշերի բացել ընթերցողի առջեւ:

 

«ԱԼԻՔ», Ստեփանակերտ, Թեհրան - Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:
160512d02bՀիւանդանոցի գլխաւոր տնօրէն՝ բժիշկ Բազրեանը յայտնում է, որ բժիշկ Գալստեանը դիրքեր էր մեկնել դեռ առաջին իսկ գիշերւայ դէպքերը չլուսացրած: Շուրջ երկու շաբաթ առանց տուն վերադառնալու նա շարունակել է (էր) անհրաժեշտ վիրահատական միջամտութիւններ ցուցաբերել տղաներին:
«Տղաները պիտի զգան, որ մէջքներնին մարդ մը կայ կանգնած»,- ասում է բժիշկ Գալստեանը: Յիշեցման կարգով ասում եմ, որ արեւմտահայ չեմ: Ասում է «Լոխ լաւա: Գիւդում չեմ, բայց այս օրերին յաճախ ենք լսում արեւմտահայերէնով հնչած հարցեր, այդպիսով մեզ աւելի ուժեղ ենք զգում... լիքը լիցք կայ մեր հիմնական երեք բարբառների միաւորման մէջ...»: Ասում է ու լայն ժպիտը հաւասարեցնում դէմքը ծածկած ակնոցներին:
160512d02cՇուրջ 120 պատերազմական վիրաւորներ ընդունած հիւանդանոցում արդէն իսկ կազդուրւած ու դիրքեր մեկնելուն պատրաստ տղաների ենք հանդիպում:
Վիրաւորների շարքերում աչքի են ընկնում նաեւ սպայակազմի տղաները, որոնք պատմելով մարտերում երիտասարդների կատարածի մասին հերոսական պատմութիւններ, խօսում են պայմանագրային ու ժամկէտայինների պատասխանատւութեան անգերազանցելի զգացումի մասին:
Վիրաւորների շարքերում քիչ չեն նաեւ այն տղաները, ում ոտքը տեղ է մնացել ականի վրայ կամ դէմքը լիովին վառւած լինելու պատճառով խուսափում՝ շփումներից, յատկապէս, երբ խօսքը գնում է լուսանկարիչների մասին: Երեւի նոյն պատճառով էլ նրանց պատմութիւնները դիմացից լսելու կամ տեսնելու հնարաւորութիւնը դեռ ոչ մէկը չի ունեցել...

(Շար. 4)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։