Հա

Հասարակական

14/05/2016

ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)

Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը դա կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին

Լուսանկարները եւ տեքստը՝ ՀԱՏԻՍԻ

(Մաս հինգերորդ)


Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:
Այդպէս այնքան էլ շատ չեն Արցախի դրօշները, որոնք լուսանկարում ինչպէս կասեն՝ GPS-ի դեր կարող էին ունենալ:
Ստեփանակերտի կէսգիշերային կեանքը չի մարում քաղաքային լոյսերի նւազմամբ: Հայոց երկրորդ մայրաքաղաքը շարունակում է շնչել իր սպասող հայեացք ընդունած բնակիչներով (ովքեր յաճախ են այսպէս պատշգամբից կախւած հետեւում անցնող-դարձող մեքենաներին), շրջող ոստիկաններով, մէկ-մէկ էլ լուսանկարիչներով:
Արցախում դիրքեր մեկնած տղամարդու աշխատանքը անթերի շարունակում է կատարել արցախցի կինն ու տարեցը: «Ինձ մնում է աւտոբուս վարել սովորեմ...»,- կէս կատակ, կէս լուրջ լեզւին է տալիս կանգառում իր երթուղայինին սպասող միջահասակ կինը, ում համար անձրեւի տակ աւտոբուսին սպասելիս կարծես ժամանակն աւելի դանդաղ է գնում:
160514e01aԱրցախում լուսանկարիչների ներկայութեան տեսքը միանգամից տուրիստականից փոխւեց՝ լրագրողականի: Պատերազմն իր թիկունք կանչեց միջազգային խոշոր լրատւամիջոցների լրագրողներին ու լուսանկարիչներին, ովքեր պատկերագրելու եւ պատերազմը լուսաբանելու հնարաւորութիւն ունեցան սահմանային գօտու ողջ երկայնքով ու դեռ շարունակում են աշխատել Արցախի տարբեր շրջաններում: Նրանց հետ հանդիպումը, թէեւ առաջին հայեացքից ժամանցային բնոյթ է կրում, բայցեւայնպէս առիթ է ընձեռնում ծանօթանալ եւ շփւել քաղած տպաւորութիւններով: Տեսածս լուսանկարիչներից երկուսը, ում հետ կիսւելու հնարաւորութիւն ունեցայ, իւրաքանչիւրը հինգ տարբեր թերթերին ու հանդէսներին էր աշխատակցում: Նկարագրածը հէնց այն պատկերն էր, որտեղ ցայտուն նկատելի էր արցախցու եւ առհասարակ հայի խաղաղ ու ընդգծւած քրիստոնեայի երանգը...
Սա հէնց այն տրամադրութիւնն էր, որից ազատւելու համար շարունակ փորձում էի պոկւել ինքս ինձանից եւ դրսից նայողի առաւելութեանը հասնել... բան, որին հասնելու համար պէտք է շատ հեռուն գնալ: Իսկ այդ հեռաւորութիւնից եկած աւստրալացի լուսանկարիչը եկել ու հասել էր չգիտես ինչին:

(Շար. 5 եւ վերջ)

Image Gallery

{gallery}31826{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։