Հա

Հասարակական

03/07/2016 - 10:30

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Ինչպէս է Հռոմի Պապը փորձել 1915-ին կանխել Հայոց Ցեղասպանութիւնը

Գերմանական «Դոմռադիօ» համացանցային պարբերականը հրապարակել է «Բենեդիկտ 15-րդը եւ հայերի կոտորածը» վերնագրով յօդւած, որտեղ անդրադարձ է կատարւում Հայոց Ցեղասպանութեան մանրամասներին եւ կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ, այդ տարիներին Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդի ջանքերին՝ «կանխելու աղէտը»:

«panorama.am» - Գերմանական «Դոմռադիօ» համացանցային պարբերականը հրապարակել է «Բենեդիկտ 15-րդը եւ հայերի կոտորածը» վերնագրով յօդւած, որտեղ անդրադարձ է կատարւում Հայոց Ցեղասպանութեան մանրամասներին եւ կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ, այդ տարիներին Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդի ջանքերին՝ «կանխելու աղէտը»:
Յօդւածի հեղինակ Թոմաս Եանսէնը Հայոց Ցեղասպանութեան օրերում Հռոմի Պապի գործադրած ջանքերը վերագնահատելու անհրաժեշտութիւնը կարեւորել է Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցելութեան համատեքստում:
Ըստ յօդւածի՝ Վատիկանի կողմից գաղտնազերծւած եւ հայկական կողմին փոխանցւած արխիւային փաստաթղթերն ուսումնասիրած դիւսելդորֆցի պատմաբան Մայքըլ Հեսմանի գնահատականներով՝ Բենեդիկտոս 15-րդ պապն առաջին քայլերն արել է 1915 թ.-ի սեպտեմբերին: Ուսումնասիրութիւնների համաձայն՝ Հռոմի Պապը հայերի կոտորածների մասին յայտնել է տարածաշրջանի կրօնական առաջնորդներին, Գերմանական կայսրութեան Ռէյխսթագի պատգամաւորներին, ինչպէս նաեւ՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարին:
Սուլթան Մեհմեդ 5-րդին ուղղւած իր նամակում Հռոմի Պապը խնդրել է «գթասիրտ լինել ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովրդի նկատմամբ»: Աւելի ուշ սուլթանը Հռոմի Պապին պատասխանել է, որ իբրեւ հայերի վիճակը կայսրութիւնում համեմատաբար աւելի բարւոք է դարձել: Ըստ գերմանացի պատմաբանի՝ այդ պատասխանը չափազանց ցինիկ էր, քանի որ այդ ժամանակ Օսմանեան կայսրութիւնում այնքան քիչ հայ էր մնացել, որ այլեւս ոչ մի կարիք չկար նրանց դէմ որեւէ գործողութիւն իրականացնելու:
1918 թ.-ին եւս Հռոմի Պապը նամակով դիմել է Գերմանիայի այդ ժամանակւայ կանցլեր Գէորգ Գրաֆ ֆոֆ Հերթլինգին՝ խնդրելով ազդել թուրքական իշխանութիւնների վրայ, որպէսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը հայերի նկատմամբ: Այս նամակին կանցլերը պատասխանել է, որ իրենք համոզել են թուրքերին՝ «աւելի մեղմ դիրքորոշում որդեգրել հայերի հանդէպ»:
Յօդւածի հեղինակը միեւնոյն ժամանակ նկատում է, որ Կայզերական Գերմանիայի ջանքերն ուշացած էին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։